Նատալյա Բարբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Բարբու
Բնօրինակ անունմոլդ.՝ Natalia Barbu
Ծնվել էօգոստոսի 22, 1979(1979-08-22)[1] (44 տարեկան)
Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Մոլդովա
Ժանրերփոփ ռոք, գոթիկ ռոք, փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներջութակ
Գործունեություն2001-այժմ
ԼեյբլSony BMG, Cat Music, Rassada Music
Կայքnataliabarbu.com
 Natalia Barbu Վիքիպահեստում

Նատալյա Բարբու (մոլդ.՝ Natalia Barbu, օգոստոսի 22, 1979(1979-08-22)[1], Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգչուհի և երգահան, «Moldstar» ազգային երաժշտական մրցույթի հաղթող, «Mamaia», «Սլավյանսկի բազար», «Նոր Ալիք» և «Maluri de Prut» միջազգային մրցույթների մրցանակակիր։ Մոլդովաի ժողովրդական արտիստ (21 դեկտեմբերի, 2010)[2], Մոլդովայի արվեստի վարպետ (01 մարտի, 2001)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բարբուն ծնվել է 1979 թվականի օգոստոսի 22-ին Մոլդավական ԽՍՀ հյուսիսում գտնվող Բելցի քաղաքում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն1986 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռիբնիցա քաղաք։ Հանրակրթական դպրոցին զուգահեռ Նատալյա Բարբուն հաճախել է երաժշտական դպրոց՝ սովորելով ջութակի դասարանում։ 12 տարեկանից նվագել է հարսանիքներում։

Դպրոցն ավարտելուց հետո Նատալյա Բարբուն շարունակել է ուսումը Քիշնևի Ստեֆան Նյագայի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ ելույթ է ունեցել նվագախմբի կազմում նախ որպես ջութակահար, ապա որպես մեներգիչ։ Այդ ժամանակ էլ նա իր ուժերն է փորձել ջազում ու փոփ երաժշտության բնագավառում։

1998 թվականին Նատալյա Բարբուն ավարտել է երաժշտական ուսումնարանն ու սկսել է որպես ջութակահար ելույթ ունենալ «Մուգուրել» անսամբլի կազմում։ Նույն թվականին նա որպես երգիչ մասնակցել է երաժշտական երեք փառատոնների ու բոլորում գրավել է մրցանակային տեղեր. Էստրադային երաժշտության Միխաելա Ռունչանուի անվան փառատոնում (Festivalul de Muzică Uşoară «Mihaela Runceanu») արժանացել է առաջին մրցանակի, Էստրադային երաժշտության «Մալուր լա Պրուտ» ազգային մրցույթում (Concursului National de Muzică Uşoară «Maluri de Prut») արժանացել է մրցանակի, իսկ Ռումինիայում կայացած էստրադային երաժշտության «Մամայա» փառատոնում (Festivalul de Muzică Uşoară «Mamaia»)՝ գրան-պրիի։

1999 թվականին Նատալյա Բարբուն մասնակցել է էստրադային երաժշտության երիտասարդ կատարողների «Վիտեբսկ» մրցույթին, որ անցկացվում էր «Սլավյանսկի բազարը Վիտեբսկում» (Բելառուս) արվեստի փառատոնի շրջանակներում։ Այնտեղ Նատալյա Բարբուն պարգևատրվել է Փառատոնային կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (FIDOF) հատուկ դիպլոմով։ Այդ դիպլոմն ստացողներն իրավունք են ստանում մասնակցել FIDOF անդամ կազմակերպությունների փառատոններին (օրինակ՝ Սան Ռեմոյի փառատոն) առանց նախընտրական փուլին մասնակցելու։ 2000 թվականին Նատալյա Բարբուն դարձել է Քիշնևի «Միլենիում» փոփ ռոք խմբի անդամ, սակայն կարճ ժամանակ անց լքել է խումբը՝ որոշելով վերսկսել մենակատարի կարիերան։ Նույն թվականին նա ընդունվել է Քիշնևի Գավրիիլ Մուզիչեսկուի անվան կոնսերվատորիա, սակայն չի կարողացել ավարտել այն, քանի որ հաճախ էր մեկնում շրջագայությունների և մասնակցում էր տարբեր համերգներին ու մրցույթների։

2007 թվականի մայիսին Նատալյա Բարբուն ներկայացրել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվող Մոլդովան «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ կատարելով «Fight» անգլերեն երգը[4] (այդ տարի Մոլդովան մրցույթին մասնակցում էր երրորդ անգամ)։ Նատալյա Բարբուն զբաղեցնում է տասներորդ տեղը՝ հավաքելով 109 միավոր[5]։

2011 թվականին Նատալյա Բարբուն ամուսնացել է ռումինացի միլիոնատեր Ադրիան Սոտի հետ։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին ծնվել է նրանց որդին, ում կոչել են Վիկտոր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Între ieri şi azi (2001)
  • Zbor De Dor (2003)
  • Eurovision Song Contest - Helsinki 2007 (2007)
  • Fight - 2007
  • I Said it's Sad (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «БАРБА (БАРБУ) Наталье – исполнительнице эстрадной музыки». lex.justice.md. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Указ Президента Республики Молдова от 1 марта 2001 года № 1907 «О присвоении почётного звания «Maestru in Arta»
  4. Viniker, Barry (2006 թ․ դեկտեմբերի 14). «Exclusive: It's Natalia Barbu For Moldova». Esctoday.com.
  5. «Eurovision Song Contest 2007 Final». Eurovision.tv. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Բարբու» հոդվածին։