Jump to content

Նատալի Կաբրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Կաբրոլ (2007)

Նատալի Ա. Կաբրոլ (ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), օգոստոսի 30, 1963(1963-08-30)[1], Բանյո )[2], ֆրանս-ամերիկացի աստղակենսաբան, մոլորակագետ։ Զբաղվում է Մարս մոլորակի լճերի ուսումնասիրությամբ, NASA-ի Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI) կողմից ֆինանսավորվող «Բարձր լճերի նախագծի» գլխավոր գիտնականն է, աշխատանքի շրջանակներում նա գիտական արշավներ է իրականացնում Չիլիի Կենտրոնական Անդերում։ Այստեղ իր թիմի հետ միասին, նա փաստագրում է ծայրահեղ միջավայրերին կյանքի հարմարվողականությունը, արագ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը լճային էկոհամակարգերի և կենսաբնակավայրերի վրա, դրանց գեոբիոլոգիական առանձնահատկությունները և կարևորությունը մոլորակային հետազոտությունների համար։

Կաբրոլը SETI ինստիտուտի NAI թիմի գլխավոր գիտնականն է։ 2014 թվականի հոկտեմբերին այն ստեղծվել է նոր կենսաբանական բրածոների հայտնաբերման, հետազոտման ռազմավարություններ մշակելու և Մարս 2020 առաքելությանը աջակցելու համար։ 2015 թվականի օգոստոսին Կաբրոլը նշանակվել է SETI ինստիտուտի Կարլ Սագանի անվան կենտրոնի ղեկավար։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրոլը ծնվել է Փարիզի մոտակայքում՝ Ֆրանսիայում։ Ուսանել է Նանտերի համալսարանում և Սորբոնում (մագիստրոսի աստիճան; դոկտորական աստիճան,1991 թ.): 1986 թվականին նա դարձել է Մարսի վրա Գուսևի խառնարանը առաջինը մանրակրկիտ ուսումնասիրած մարդը։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ Վալերի Բարսուկովը բարձր է գնահատել նրա այս հետազոտությունները և հրավիրել Մոսկվա՝ դասախոսություն կարդալու[3]։

1985-1994 թվականների ընթացքում Կաբրոլը իր ամուսնու՝ Էդմոն Գրինի հետ մոլորակային երկրաբանության հետազոտություններ է անցկացրել Փարիզի Սորբոնի համալսարանում և Փարիզ-Մեդոն աստղադիտարանում։ Երբ 1994 թվականին նրանց լաբորատորիան փակվել է, NASA-ի գիտնական Քրիստոֆեր ՄքՔեյը Կաբրոլին տեղափոխել է NASA՝ որպես ասպիրանտ հետազոտող[4]։ Նա և իր ամուսինը եկել են ԱՄՆ և դարձել ԱՄՆ քաղաքացիներ[5]։ Կաբրոլը եղել է NASA-ի Spirit մարսագնացի Գուսևի խառնարանի համար վայրէջքի վայրի ընտրության խոսնակը[3]։ 1998 թվականին նա դարձել է NASA-ի SETI ինստիտուտում պայմանագրային աշխատող, շարունակել է Մարսի հետազոտությունները և 2015 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է Կարլ Սագանի կենտրոնի տնօրեն[6]։

Լճի ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրոլը եղել է NASA-ի Nomad մարսագնացի դաշտային փորձարկման (1997) և NASA-ի ASTEP-ի կողմից ֆինանսավորվող գիտական և տեխնոլոգիական նախագծերի,այդ թվում՝ «Կյանքը Ատակամայում» (2003–2006) և «Երկրային կյանքը Ատակամայում» (2011–2015) նախագծերի գլխավոր գիտնական։ Նա NASA-ի ASTEP Planetary Lake Lander նախագծի (2011–2015) գլխավոր գիտնականն է, որը ուսումնասիրել է սառույցի հալման ազդեցությունը մոլորակային լճերի վրա՝ օգտագործելով տիտանի հետազոտության համար մշակված տեխնոլոգիան։

2015 թվականի հունվարից նա SETI ինստիտուտի NASA-ի Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI) թիմի գլխավոր գիտնականն է, ուսումնասիրում է շրջակա միջավայրի փոփոխությունների ազդեցությունը Մարսում կենսաբանական բրածոների հնարավոր առկայության վրա։ Նա ուսումնասիրում է բարձրադիր լճերը Անդերում, որտեղ շրջակա միջավայրի պայմանները նման են վաղ շրջանի Մարսին։ Իր թիմի հետ միասին նա ուսումնասիրություններ կատարելու համար բազմիցս բարձրացել է 19,731 ֆուտ (6,014 մ) բարձրության վրա գտնվող Լիկանկաբուր հրաբուխը և սուզվել խառնարանային լճում[7]։ Նրա լճային հետազոտական գործունեությունները՝ ծայրահեղ միջավայրերում գոյատևող մանրէների (էքստրեմոֆիլներ) հայտնաբերումը, նրան ոչ պաշտոնապես դարձրել են ռեկորդակիր՝ որպես ամենաբարձր բարձրության վրա սուզված և սկուբա դայվինգ կատարած կին[3]։ Կաբրոլը հայտնաբերել է բրածոյացված միկրոբային մատերի՝ ստրոմատոլիտների նոր տեսակներ։ Նա միկրոօրգանիզմներ է հավաքել լճից։ Կաբրոլը հիշում է նման խստաշունչ պայմաններում միկրոօրգանիզմների բազմազանություն գտնելու պահին իր զարմանքը[3]։

Այլ աշխատանք և անդամակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրոլը NASA-ի Մարսի Հետազոտական Ռովերի առաքելության անդամ է[5]։ Նա նաև WINGS WorldQuest-ի Քերիի կրթաթոշակակիր և Օդի և Տիեզերքի WINGS WorldQuest-ի «Բացահայտման Կինը» մրցանակակիր է։

TED2015 համաժողովում ելույթ է ունեցել Մարսի վրա մանրէների որոնման թեմայով[8]։

Գրքեր և հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբրոլը հեղինակել է ավելի քան 400 փորձագիտական հոդվածներ և գիտաժողովների թեզեր, ինչպես նաև մի քանի գրքեր և ստացել է հետազոտական մրցանակներ։ Նա ամուսնացած է հիդրոերկրաբանական ինժեներ Էդմոն Գրինի հետ[3]։ Նրանք միասին հեղինակել են գրքեր և հոդվածներ, ներառյալ «Կյանքի որոնումը տիեզերքում» (2000), «Լճեր Մարսի վրա» (2010) և «Բնակելիությունից մինչև Կյանքը Մարսի վրա»[9][10]։ Միայն 2008 թվականին Կաբրոլը գրել է 17 հոդված[3]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հիշատակվել է այնպիսի գրքերում, ինչպիսիք են Քեն Կրոսվելի «Հոյակապ Մարսը» (2003)[11] և Տեցույա Տոկանոյի «Ջուրը Մարսի վրա և կյանքը» (2004)[12]։ Նա Նյու Յորք Թայմս Կիրակնօրյա ամսագրի (2018թ. մարտի 22) շապիկին է եղել, «Իր ուղեծրում. Նատալի Կաբրոլը հետազոտում է Երկիրը Մարսի վրա կյանքի գաղտնիքները փնտրելու համար» ներկայացնում է Կաբրոլի հետախուզումներ Անդերում[13]։ Այն ներառված է նաև Հելեն Մակդոնալդի էսսեների ժողովածուում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. NooSFere (ֆր.) — 1999.
  2. «Nathalie Cabrol - Planetary Geologist, Nasa Mars».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Nathalie Cabrol: Life at the Margins». University of California Santa Cruz. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Richards, Diane (2003 թ․ հունիսի 5). «How the Mars Rover Landing Sites Were Chosen». Seti. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 Wolfe, Alexandra. «Nathalie Cabrol Looks for Life on Mars». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Huynh, Miki (2015 թ․ օգոստոսի 21). «Nathalie Cabrol to Lead Carl Sagan Center at SETI Institute». Astrobiology Life in the Universe. NASA. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  7. Kallen, Stuart A. (2011). The Search for Extraterrestrial Life. Capstone. էջ 61. ISBN 978-1-60152-382-2.
  8. «Nathalie Cabrol: How Mars might hold the secret to the origin of life». TED. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  9. «Lakes on Mars, 1st Edition». Elsevier. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Cabrol, Nathalie (2018). From Habitability to Life on Mars (1st ed.). Elsevier. ISBN 9780128099353.
  11. Croswell, Ken (2003 թ․ հոկտեմբերի 21). Magnificent Mars. Simon and Schuster. էջ 132. ISBN 978-0-7432-2601-1.
  12. Tokano, Tetsuya (2004 թ․ սեպտեմբերի 14). Water on Mars and Life. Springer Science & Business Media. էջ 235. ISBN 978-3-540-20624-8.
  13. Macdonald, Helen (2018 թ․ մարտի 22). «Nathalie Cabrol Searches the Earth for the Secrets of Life on Mars». The New York Times.
  14. Macdonald, Helen (2020 թ․ օգոստոսի 25). Vesper Flights. Grove Atlantic. էջ 272. ISBN 978-0-8021-4669-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նատալի Կաբրոլ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Կաբրոլ» հոդվածին։