Նավավարություն
Արտաքին տեսք
Նավավարություն, կարող է նշանակել
- նավի շարժումը կառավարելու համար անհրաժեշտ գիտական առարկաների համախումբ։ Բաղկացած է նավագնացություն, լոցիա, ծովագնացային աստղագիտություն, հիդրոգրաֆիա, հիդրոօդերևութաբանություն, ծովային պրակտիկա, մագնիսական կողմնացույցի պրակտիկ դևիացիա (շեղում) բաժիններից։
- Նավի շարժման կառավարման պրոցես, որը հիմնվում է նավարկության պայմանների, նավի շարժման ուղղության, արագության, դիրքի և վիճակի՝ տեսողակաև կամ գործիքներով անընդհատ վերահսկման վրա։
Գործիքներով վերահսկումը կատարվում է նավարկության ավտոմատ համակարգերի (գիրոկողմնացույց, Էխոլոտ, ռադիոլոկացիոն կայաններ, ռադիոպելենգատորներ, ժամանակի ճշգրիտ չափիչներ ևն) միջոցով։ Տեսողական վերահսկումը հիմնված է նավավարի գիտելիքների, փորձի և հմտության վրա։ Նավարկության կարգը սահմանվում է միջազգային և տեղի կանոնների համաձայն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 191)։ |