Նասիրիա (Ալժիր)
Բնակավայր | ||
---|---|---|
Նասիրիա | ||
Երկիր | Ալժիր | |
ԲԾՄ | 169 մետր | |
Բնակչություն | 22 431 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Նասիրիա (արաբ․՝ ناصرية, ֆր.՝ Naciria), քաղաք և համայնք Ալժիրի Բումերդա նահանգում՝ հյուսիսից Բորդ Մենաշելի և հարավից՝ Սիդի Ալի Բունաբ լեռան միջև։ 1998 թվականի մարդահամարի տվյալներով` ունի 21 272 բնակչություն[1]։
18-րդ դարի սկզբին այս շրջանը հայտնի էր որպես Ազիբ Զաամում (Leɛzib n Zeɛmum, «Զաամումի ֆերմա»)` կոչվելով Բեն Զաամումի ընտանիքի անունով։ 1962 թվականին Ալժիրի անկախացումից հետո քաղաքը վերանվանվել է Նասիրիա՝ ի պատիվ ազատագրության բանակի տեղացի մարտիկի, որը հայտնի էր «Սի Նասեր» մականունով, սակայն նախկինի պես ոչ պաշտոնապես հայտնի է որպես Լաազիբ[2]։
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը գտնվում է վիլայեթի հարավարևելյան մասում՝ ծովի մակարդակից 158 մետր բարձրության վրա[3]։
Համայնքը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից մոտ 77 կիլոմետր դեպի արևելք[4] և Բումերդես վիլայեթի վարչական կենտրոնից 43 կիլոմետր դեպի արևելք[5]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 22 431 մարդ[6]։
Համայնքի բնակչության դինամիկան ըստ տարիների[6]։
1977 | 1987 | 1998 | 2008 |
---|---|---|---|
12 013 | 17 563 | 21 272 | 22 431 |
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուհամեդ բեն Զամում
- Օմար բեն Զամում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statoids
- ↑ «Dépêche de la Kabylie, La toponymie actuelle de la Kabylie». 2008 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ville de Naciria» (ֆրանսերեն). Annuaire Mairie. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Alger–Naciria». Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Boumerdès–Naciria». Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Recensement Génaral de la Population et de l'Habitat» (ֆրանսերեն). Wilaya de Boumerdes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիրիա (Ալժիր)» հոդվածին։ |
|