Նասիրիա (Ալժիր)
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 169 մետր | |
Բնակչություն | 22 431 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
|
Նասիրիա (արաբ․՝ ناصرية, ֆր.՝ Naciria), քաղաք և համայնք Ալժիրի Բումերդա նահանգում՝ հյուսիսից Բորդ Մենաշելի և հարավից՝ Սիդի Ալի Բունաբ լեռան միջև: 1998 թվականի մարդահամարի տվյալներով` ունի 21 272 բնակչություն[1]:
18-րդ դարի սկզբին այս շրջանը հայտնի էր որպես Ազիբ Զաամում (Leɛzib n Zeɛmum, «Զաամումի ֆերմա»)` կոչվելով Բեն Զաամումի ընտանիքի անունով: 1962 թվականին Ալժիրի անկախացումից հետո քաղաքը վերանվանվել է Նասիրիա՝ ի պատիվ ազատագրության բանակի տեղացի մարտիկի, որը հայտնի էր «Սի Նասեր» մականունով, սակայն նախկինի պես ոչ պաշտոնապես հայտնի է որպես Լաազիբ[2]։
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը գտնվում է վիլայեթի հարավարևելյան մասում՝ ծովի մակարդակից 158 մետր բարձրության վրա[3]:
Համայնքը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից մոտ 77 կիլոմետր դեպի արևելք[4] և Բումերդես վիլայեթի վարչական կենտրոնից 43 կիլոմետր դեպի արևելք[5]:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 22 431 մարդ[6]:
Համայնքի բնակչության դինամիկան ըստ տարիների[6]:
1977 | 1987 | 1998 | 2008 |
---|---|---|---|
12 013 | 17 563 | 21 272 | 22 431 |
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուհամեդ բեն Զամում
- Օմար բեն Զամում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statoids
- ↑ «Dépêche de la Kabylie, La toponymie actuelle de la Kabylie»։ 27 February 2008։ Վերցված է 18 July 2019
- ↑ «Ville de Naciria» (ֆրանսերեն)։ Annuaire Mairie։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-23-ին։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Alger–Naciria»։ Google Maps։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Boumerdès–Naciria»։ Google Maps։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին։ Վերցված է 2017-05-25
- ↑ 6,0 6,1 «Recensement Génaral de la Population et de l’Habitat» (ֆրանսերեն)։ Wilaya de Boumerdes։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-05-ին։ Վերցված է 2017-05-25
|