Jump to content

Նանայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանայներ

Նանայներ (հին անվանումը՝ գոլդեր), ժողովուրդ։ Բնակվում են գլխավորապես Ամուր գետի ստորին հոսանքի (Ռուսաստանի Խաբարովսկի երկրամաս) և Ուսսուրի գետի աջակողմյան վտակների ափերին։ Ընդհանուր թիվը Ռուսաստանիում՝ 17 հզ․ (2010)։

Նանայների մի փոքր խումբ բնակվում է Չինաստանում, Սունգարի և Ուսսուրի գետերի միջև։ Խոսում են նանայերեն։ Մինչև XX դ․ սկիզբը, թեև տարածված էր ուղղափառությունը, նանայների հավատալիքների մեջ մեծ նշանակություն ուներ շամանությունը։ Ռուսաստանում նանայները ընդգրկված են կոլեկտիվ տնտեսություններում, ուր ձկնորսության և որսորդության հետ զբաղվում են նաև հողագործությամբ ու անասնապահությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Народы Сибири, М․–Л․, 1956․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանայներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178