Jump to content

Նանայա Մահութա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանայա Մահութա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1970(1970-08-21) (54 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԱզգությունՄաորիներ
ԿրթությունՕքլենդի համալսարան[1][2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մարդաբան և political candidate
Ծնողներհայր՝ Robert Mahuta?
Զբաղեցրած պաշտոններՆոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister for Māori Development?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister of Local Government of New Zealand?, Minister of Foreign Affairs?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ և Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ
ԿուսակցությունՆոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[3]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnanaiamahuta.org.nz
 Nanaia Mahuta Վիքիպահեստում

Նանայա Կիբել Մահութա (մաորի՝ Nanaia Cybelle Mahuta, օգոստոսի 21, 1970(1970-08-21), Օքլենդ, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի կին քաղաքական գործիչ։ Լեյբորիստական կուսակցության անդամ։ 2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 11-ը Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար (այս պաշտոնում առաջին կինը)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի անդամ, 2008 թվականից ներկայացրել է մաորիներին Հաուրակի-Ուաիկատո ընտրատարածքում, դարձել է խորհրդարանում առաջին կինը՝ կզակի վրա դաջվածքով (մաորի՝ moko kauae), որն ավանդական է մաորի ժողովրդի համար[5]։ Նախկինում՝ մաորի զարգացման գծով նախարար (2017-2020), տեղական ինքնակառավարման նախարար (2005-2008 և 2017-2020), մաքսային նախարար (2005-2008)։

2023 թվականի փետրվարի 1-ին նոր վարչապետ Քրիս Հիփքինսի կառավարությունում զինաթափման և սպառազինությունների վերահսկման նախարարի պաշտոն է ստացել[6]։

2023 թվականի հոկտեմբերի 14-ին լեյբորիստները պարտվել են խորհրդարանական ընտրություններում[7]։ Ինքը՝ Մահութան, իր Հաուրակի-Վայկատո ընտրատարածքում պարտվել է Մաորի կուսակցության թեկնածու Հանա-Ռոհիթի Մայպի-Կլարկին, որը 21 տարեկանում Նոր Զելանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էր վերջին 170 տարում[8]։

2023 թվականի նոյեմբերի 11-ին Նոր Զելանդիայի գլխավոր նահանգապետը ժամանակավորապես վերանշանակել է Լեյբորիստական կառավարությանը, մինչև կձևավորվի հաղթող կոալիցիոն կառավարությունը (Մահութան հեռացվել է կաբինետի նոր կազմից)[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cidob.org/biografias_lideres_politicos/oceania/nueva_zelanda/nanaia_mahuta
  2. Mahuta N. Te poukai o Waahi : an historical background to the Waahi poukaiResearchSpace@Auckland, 1995.
  3. https://vote.nz/2023-general-election/about/2023-general-election/electorate-candidates/
  4. https://www.bbc.com/news/world-46225037
  5. 5,0 5,1 «Наная Махута стала первой женщиной на посту министра иностранных дел Новой Зеландии». Wonderzine. 2020 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Appointment of Ministers» (անգլերեն). New Zealand Gazette. 2023 թ․ փետրվարի 2. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Nick Perry (2023 թ․ հոկտեմբերի 14). «Christopher Luxon wins New Zealand election after incumbent Prime Minister Chris Hipkins concedes» (անգլերեն). AP. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Waikato election 2023 results» (անգլերեն). New Zealand Herald. 2023 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Appointment of Ministers» (անգլերեն). New Zealand Gazette. 2023 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանայա Մահութա» հոդվածին։