Նադեժդա Կուրչենկո
Նադեժդա Կուրչենկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1950 |
Ծննդավայր | Novopoltava |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1970 (19 տարեկան) |
Գերեզման | Գլազով |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուղեկցորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Nadezhda Kurchenko Վիքիպահեստում |
Նադեժդա Վլադիմիրի Կուրչենկո (ռուս.՝ Надежда Владимировна Курченко, դեկտեմբերի 29, 1950, Novopoltava - հոկտեմբերի 15, 1970), Սուխումի ավիացիոն ջոկատի ուղեկցորդ, մահացել է (սպանվել է), փորձելով կանխել ահաբեկիչների կողմից ինքնաթիռի առևանգումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (հետմահու)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 29-ին Ալթայի երկրամասի Կլյուչևսկի շրջանի Նովոպոլտավա գյուղում։ Ավարտել է Ուդմուրտական ԻԽՍՀ-ի Գլազովսկի շրջանի Պոնինո գյուղի դպրոց ինտերնատը[2] (այստեղ մահից հետո հուշարձան է կանգնեցվել)։ 1968 թվականի դեկտեմբերից աշխատել է Սուխումի օդային ջոկատում որպես ուղեկցորդ։
Սխրագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանվել է Պարնաս Բրազինսկասի կողմից[2], 1970 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ փորձում էր կանխել Պարնասի և նրա 15-ամյա որդու կողմից Ան-24 ինքնաթիռի առևանգումը։ Ինքնաթիռը պետք է կատարեր Բաթում-Սուխում-Կրասնոդար չվերթը։ Ուղիղ 3 ամիս անց Նադեժդան պետք է ամուսնանար։
Գերեզման
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադեժդա Կուրչենկոն թաղվել է Սուխումի կենտրոնում։ 20 տարի անց նրա գերեզմանը մոր համառ ջանքերով տեղափոխվել է Գլազովի քաղաքային գերեզմանատուն[3][4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Նադեժդա Կուրչենկոյի՝ նախկին ԽՍՀՄ տարածքում մի շարք քաղաքների փողոցներ են կոչվել,
- Նադեժդա Կուրչենկոյի անունով է կոչվել Հիսարյան լեռնաշղթայի գագաթներից մեկը, ռուսական նավատորմի հեղուկանավը և աստերոիդ[1][3],
- Ալթայի երկրամասի Նովոպոլտավա գյուղի դպրոցի բակում տեղադրված է Նադեժդային նվիրված հուշարձան։ Դպրոցում ստեղծվել է Նադեժդա Կուրչենկոյի թանգարանը,
- 1982 թվականին Գլազովում ամեն տարվա հոկտեմբերին անցկացվում է ավտավազք,
- Լեռներում՝ Աբխազիայի և Կրասնոդարի երկրամասի սահմանագծում կանգնեցված է Նադեժդա Կուրչենկոյին նվիրված հուշակոթող,
- «Շրջանավարտը» գեղարվեստական ֆիլմը (Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիա, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միշուրին),
- Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում նրա պատվին անվանվել է Դաղստանյան և Չերքեզյան փողոցների միջև գտնվող այգին։ Այնտեղ կանգնեցված է Նադեժդայի հուշարձանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Виктор Поздеев (2010 թ․ հոկտեմբերի 27). «Для памяти подвига нет срока. О встречах, которые состоялись» (Russian). Удмуртская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 Павел Пряников (2013 թ․ նոյեմբերի 21). «Террористов Бразинскасов погубила свобода и антикоммунизм» (Russian). Russkaya Planeta. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 Николай Медвенский (2010 թ․ հոկտեմբերի 22). «Погибла, защищая экипаж и пассажиров...» (PDF) (Russian). Новый день. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andrey Mikhailov (2012 թ․ հոկտեմբերի 15). «USA gave shelter to USSR's first air terrorists». Pravda.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виктор Поздеев. Для памяти подвига нет срока. О встречах, которые состоялись // «Удмуртская правда», № 121 (24662) от 27.10.2010(չաշխատող հղում)
- Курченко, Надежда Владимировна — «Кто есть кто в российской авиации» (сайт ВВС России)
- 33 года без Надежды // Информационное агентство «День» (Удмуртия), № 48 (0644) от 27.11.2003 Արխիվացված 2007-08-07 Wayback Machine
- Дмитрий Коробейников. Мертва по прибытии // «Правда. RU» от 28.11.2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կուրչենկո» հոդվածին։ |