Նադեժդա Կուրչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադեժդա Կուրչենկո
Nadezhda Kurchenko.jpg
Ծնվել է դեկտեմբերի 29, 1950(1950-12-29)
Ծննդավայր Q24728969?, Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 15, 1970(1970-10-15) (19 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն ուղեկցորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
Nadezhda Kurchenko Վիքիպահեստում

Նադեժդա Վլադիմիրի Կուրչենկո (ռուս.՝ Надежда Владимировна Курченко, դեկտեմբերի 29, 1950(1950-12-29), Q24728969?, Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 1970(1970-10-15)), Սուխումի ավիացիոն ջոկատի ուղեկցորդ, մահացել է (սպանվել է), փորձելով կանխել ահաբեկիչների կողմից ինքնաթիռի առևանգումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (հետմահու)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 29-ին Ալթայի երկրամասի Կլյուչևսկի շրջանի Նովոպոլտավա գյուղում։ Ավարտել է Ուդմուրտական ԻԽՍՀ-ի Գլազովսկի շրջանի Պոնինո գյուղի դպրոց ինտերնատը[2] (այստեղ մահից հետո հուշարձան է կանգնեցվել)։ 1968 թվականի դեկտեմբերից աշխատել է Սուխումի օդային ջոկատում որպես ուղեկցորդ։

Սխրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է Պարնաս Բրազինսկասի կողմից[2], 1970 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ փորձում էր կանխել Պարնասի և նրա 15-ամյա որդու կողմից Ան-24 ինքնաթիռի առևանգումը։ Ինքնաթիռը պետք է կատարեր Բաթում-Սուխում-Կրասնոդար չվերթը։ Ուղիղ 3 ամիս անց Նադեժդան պետք է ամուսնանար։

Գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Կուրչենկոն թաղվել է Սուխումի կենտրոնում։ 20 տարի անց նրա գերեզմանը մոր համառ ջանքերով տեղափոխվել է Գլազովի քաղաքային գերեզմանատուն[3][4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Կուրչենկոյի թանգարանը Իժևսկի պատանի օդաչուների դպրոցում[1]
  • Ի պատիվ Նադեժդա Կուրչենկոյի՝ նախկին ԽՍՀՄ տարածքում մի շարք քաղաքների փողոցներ են կոչվել,
  • Նադեժդա Կուրչենկոյի անունով է կոչվել Հիսարյան լեռնաշղթայի գագաթներից մեկը, ռուսական նավատորմի հեղուկանավը և աստերոիդ[1][3],
  • Ալթայի երկրամասի Նովոպոլտավա գյուղի դպրոցի բակում տեղադրված է Նադեժդային նվիրված հուշարձան։ Դպրոցում ստեղծվել է Նադեժդա Կուրչենկոյի թանգարանը,
  • 1982 թվականին Գլազովում ամեն տարվա հոկտեմբերին անցկացվում է ավտավազք,
  • Լեռներում՝ Աբխազիայի և Կրասնոդարի երկրամասի սահմանագծում կանգնեցված է Նադեժդա Կուրչենկոյին նվիրված հուշակոթող,
  • «Շրջանավարտը» գեղարվեստական ֆիլմը (Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիա, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միշուրին),
  • Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում նրա պատվին անվանվել է Դաղստանյան և Չերքեզյան փողոցների միջև գտնվող այգին։ Այնտեղ կանգնեցված է Նադեժդայի հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Виктор Поздеев (27 Oct 2010)։ «Для памяти подвига нет срока. О встречах, которые состоялись» (Russian)։ Удмуртская правда։ Վերցված է 5 Dec 2013 
  2. 2,0 2,1 Павел Пряников (21 Nov 2013)։ «Террористов Бразинскасов погубила свобода и антикоммунизм» (Russian)։ Russkaya Planeta։ Վերցված է 7 Dec 2013 
  3. 3,0 3,1 Николай Медвенский (22 October 2010)։ «Погибла, защищая экипаж и пассажиров...» (Russian)։ Новый день։ էջ 3։ Վերցված է 5 Dec 2013 
  4. Andrey Mikhailov (15 Oct 2012)։ «USA gave shelter to USSR's first air terrorists»։ Pravda.ru։ Վերցված է 5 Dec 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]