Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)
Նագասակի (ճապոներեն՝ 長崎 (
արտասանություն)), կենտրոնական նավահանգստային քաղաք Ճապոնիայում, գտնվում է Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակիի ծոցում։ Քաղաքի մակերեսը 406.40 կմ² է, բնակչությունը՝ 441 810 մարդ, խտություն 1087,13 մարդ/կմ²։
Քաղաքում տեղակայված են ռազմածովային զինանոցը, համալսարանը, Առևտրի և արդյունաբերության և Արվեստի թանգարանները։ Տեսարժան վայրերն են՝ Օուրա եկեղեցին, Սուվայի սանտոյական դամբարանը (16-րդ դար), Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը, Կոֆկուձին, Մեգանեբասի կամուրջը (բոլորը՝ 18-րդ դար)։
Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկյան ատոմային ռմբակոծությունների արդյունքում Հորսիմայում և Նագասակիում, Նագասակին դարձավ երկրորդ և, ըստ ամսաթվի, վերջին քաղաքը, որն անցավ միջուկային հարձակման միջով (օգոստոսի 9,1945,ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի)[2]։
2017թ.-ին քաղաքն ուներ 425,723 բնակչություն և բնակչության խտությունը 1,000 մարդ/կմ²։ Ամբողջական տարածքը՝ 406.35 կմ²[3]։
Խոշոր նավահանգիստ է, ձկնորսական, նավաշինական և նավանորոգման կենտրոն։ Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, սննդի, տեքստիլ, նավթաքիմիական, փայտասղոցման արդյունաբերությունը։ Ռազմածովային զինանոց է։ Ունի համալսարան։
Նագասակիում կա օդանավակայան՝ Օմուրա արվարձանում, նավահանգիստ, երկաթգիծ, տրամվայի և ավտոբուսային տերմինալներ։ Քաղաքն ունի նաև ճոպանուղի դեպի Ինասա լեռ։
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 139)։
|