Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սարգսյան (այլ կիրառումներ)
Յուրի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Սամաղար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան[1] և Ավստրալիա |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Յուրի Օթելլոյի Սարգսյան ( օգոստոսի 14, 1961, Գեղակերտ, ՀԽՍՀ Էջմիածնի շրջան), հայ ծանրամարտիկ (կիսաթեթև քաշ)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1979), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (1980)։ Մոսկովյան օլիմպիադայի (1980) արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի (1982-1983) չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի և ԽՍՀՄ չեմպիոն (1983)։ Սահմանել է համաշխարհային ռեկորդ (1983)։
2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։ |