Jump to content

Յուրի Գալանսկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Գալանսկով
Юрий Тимофеевич Галансков
Ծնվել էհունիսի 19, 1939(1939-06-19)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1] (33 տարեկան)
Վախճանի վայրԲարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKotlyakovo Cemetery
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող և պատմաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ

Յուրի Գալանսկով (ռուս.՝ Юрий Тимофеевич Галансков, հունիսի 19, 1939(1939-06-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1], Բարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ։

Եղել է հակաբռնության հետևողական կողմնակից։ 1960-1961 թվականներին հանդես է եկել «Համընդհանուր զինաթափման կողմնակիցների համաշխարհային միություն» ստեղծելու նախաձեռնությամբ և նույնիսկ ապագա կազմակերպության համար գրել է ծրագրի նախագիծ։ 1961 թվականին ընդգրկվել է ինքնահրատի (սամիզդատ) «Ֆենիքս» ժողովածուն հրատարակողների խմբում։ 1965 թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցել է «հրապարակայնության հանրաքվեին» Մոսկվայում։ 1967 թվականի հունվարի 19-ին ձերբակալվել է։ 1968 թվականի հունվարի 12-ին դատապարտվել է 7 տարվա խիստ ռեժիմով ճամբարային բանտարկության։ Պատիժը կրել է Մորդովիայի 17-ա ճամբարում։ Մահացել է ճամբարի հիվանդանոցում արյան վարակումից, վիրահատությունից հետո[2]։

Յուրի Գալանսկովը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մասրենի; Առավոտ; Պատերազմ; Մարդկային մանիֆեստ; Արդարության արյունոտ շուրթերը։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 59-76։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 57։