Յուրգիս Բալթրուշայտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգիս Բալթրուշայտիս
լիտ.՝ Jurgis Baltrušaitis
Ծնվել էապրիլի 20 (մայիսի 2), 1873[1]
ԾննդավայրPaantvardys, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 3, 1944(1944-01-03)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[1][2][4]
ԳերեզմանՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, դերասան և դրամատուրգ
Լեզուլիտվերեն և ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  ԽՍՀՄ[5]
ԿրթությունQ59773110? և Մոսկվայի պետական համալսարան
ԶավակներՅուրգիս Բալթրուշայտիս (որդի)
 Jurgis Baltrušaitis Վիքիպահեստում

Յուրգիս Կազիմիրովիչ Բալթրուշայտիս (լիտ.՝ Jurgis Baltrušaitis, ապրիլի 20 (մայիսի 2), 1873[1], Paantvardys, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1944(1944-01-03)[1][2][3][…], Փարիզ[1][2][4]), լիտվացի բանաստեղծ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1939 թվականներին եղել է Լիտվայի լիազոր ներկայացուցիչը ԽՍՀՄ-ում։ 1939 թվականից ապրել է Փարիզում։ Գրել է ռուսերեն և լիտվերեն։ Ռուս, հրատարակվել են «Երկ- րային աստիճաններ» (1911) և «Լեռնային արահետ» (1912), լիտվերեն՝ «Արցունքե պսակ» (1942), ետմահու՝ «Շուշան և մահ» (1948) բանաստեղծությունների ժողովածուները։ Եղել է հայ գրականության պրոպագանդիստ։ Լիտվական նախկին «Հանրագիտարան»-ի համար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրականության մասին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Մոտ է եղել Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Փարիզում հրատարակել է «Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին» բանաստեղծությունը։ Թարգմանել է Ա․ Ծատուրյանի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 232
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգիս Բալթրուշայտիս» հոդվածին։