Յուլյուս Յանոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանոնիս
Յուլյուս Յանոնիս
լիտ.՝ Julius Janonis
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1896(1896-04-05)
ԾննդավայրBeržiniai, Širvėna Eldership, Biržai District Municipality, Լիտվա
Մահացել էմայիսի 30, 1917(1917-05-30)[1] (21 տարեկան)
Մահվան վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանKazanskoe cemetery (Pushkin)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունŠiauliai Gymnasium?
Մասնագիտությունբանաստեղծ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
 Julius Janonis Վիքիպահեստում

Յուլյուս Յանոնիս (լիտ.՝ Julius Janonis, ապրիլի 5, 1896(1896-04-05), Beržiniai, Širvėna Eldership, Biržai District Municipality, Լիտվա - մայիսի 30, 1917(1917-05-30)[1], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), լիտվացի բանաստեղծ, հեղափոխական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1916 թվականից։ 1913 թվականին մտել է մարքսիստական խմբակի մեջ։ 1916 թ.-ին տեղափոխվել է Պետրոգրադ, դարձել բոլշևիկյան կուսակցության ակտիվ գործիչ։ Թոքախտով ծանր հիվանդանալով՝ անձնասպան է եղել։ Յանոնիսը լիտվական պրոլետարական պոեզիայի հիմնադիրն է։ Պրոլետարական պայքարի գաղափարներն առավելապես լրիվ են մարմնավորվել «Դարբին», «Կոշտուկավոր ձեռքերին», «Աշխատանքի բանակ», «Բանվորին» և այլ բանաստեղծություններում։ 1918 թ.-ին Վորոնեժում լույս է տեսել Յանոնիսի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը վճռական ազդեցություն է գործել լիտվական հեղափոխական քնարերգության զարգացման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյուս Յանոնիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 117