Յուլյուս Յանոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յանոնիս
Յուլյուս Յանոնիս
Ծնվել է ապրիլի 5, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:5|2|0}})
Ծննդավայր Beržiniai, Q16478347?, Biržai District Municipality, Panevėžys County, Լիտվա
Մահացել է մայիսի 30, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}})[1] (21 տարեկանում)
Մահվան վայր Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտություն բանաստեղծ

Յուլյուս Յանոնիս (1896-1917), լիտվացի բանաստեղծ, հեղափոխական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1916 թվականից։ 1913 թվականին մտել է մարքսիստական խմբակի մեջ։ 1916 թ.-ին տեղափոխվել է Պետրոգրադ, դարձել բոլշևիկյան կուսակցության ակտիվ գործիչ։ Թոքախտով ծանր հիվանդանալով՝ անձնասպան է եղել։ Յանոնիսը լիտվական պրոլետարական պոեզիայի հիմնադիրն է։ Պրոլետարական պայքարի գաղափարներն առավելապես լրիվ են մարմնավորվել «Դարբին», «Կոշտուկավոր ձեռքերին», «Աշխատանքի բանակ», «Բանվորին» և այլ բանաստեղծություններում։ 1918 թ.-ին Վորոնեժում լույս է տեսել Յանոնիսի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը վճռական ազդեցություն է գործել լիտվական հեղափոխական քնարերգության զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.