Jump to content

Յուլյա Զիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Զիկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 25, 1995(1995-11-25)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Կրասնոյարսկ, Ռուսաստան[1]

Յուլյա Անդրեևնա Զիկովա (ռուս.՝ Юлия Андреевна Зыкова, նոյեմբերի 25, 1995(1995-11-25)[1], Կրասնոյարսկ, Ռուսաստան[1]), ռուս մարզուհի, հրաձիգ, գնդակային հրաձգության միջազգային կարգի սպորտի վարպետ, 7-րդ համաշխարհային ռազմական խաղերի և 2-րդ Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 25-ին Կրասնոյարսկում։ Հանդես է գալիս ԲԿՄԱ-ում[3][4]։ Ունի լեյտենանտի զինվորական կոչում (2021)։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, ռուսաստանցի մարզուհին 50 մետր հեռավորությունից երեք դիրքերից գնդակային հրաձգությունում նվաճել է բրոնզե մեդալ, որը եղել է նրա առաջին ձեռքբերումը նման նշանակալի մարզական մրցումներում։

Մեկ տարի անց՝ 2019 թվականի երկրորդ Եվրոպական խաղերում, որոնք անցկացվել են Մինսկում, Յուլիան երեք դիրքերից 50 մետր հեռավորության վրա հրացանով հրաձգության անհատական մրցումներում դարձել է ոսկե մեդալակիր և Եվրոպական խաղերի չեմպիոն[5][6]։ Նույն թվականին ռուս հրաձիգը դարձել է Համաշխարհային ռազմական խաղերի կրկնակի հաղթող։ 50 մետր հեռավորությունից երեք դիրքերից գնդակային հրաձգության ժամանակ Յուլիան 2019 թվականին Օլիմպիական ուղեգիր է նվաճել Տոկիոյում կայանալիք խաղերին մասնակցելու համար։

2021 թվականին Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Զիկովան երեք ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցումներում։ Անձնական մրցումներում նա արծաթե մեդալ է նվաճել՝ հավաքելով 462,9 միավոր և զիջելով իտալացի Սոֆյա Չեկկարելոյին (464,7)[7][8]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Զիկովան նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով շվեյցարացի Նինա Քրիստենին[9][10]։

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[11].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/shooting/athlete-profile-n1428770-zykova-yulia.htm
  2. «Приказ № 90 нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  3. С Днем рождения, Юлия Зыкова!(չաշխատող հղում)
  4. «Зыкова Юлия Андреевна». shooting-russia.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  5. «Зыкова Юлия Андреевна | krasbiathlon.ru». krasbiathlon.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  6. «Россиянка Зыкова заявила, что нервничала в финале по стрельбе на Европейских играх». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  7. «Зыкова завоевала серебро в стрельбе из винтовки на ЧЕ». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  8. Елена Чистова. «Юлия Зыкова завоевала серебро чемпионата Европы в стрельбе из винтовки из трёх положений». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  9. Красноярка Юлия Зыкова завоевала серебро на Олимпиаде в Токио
  10. «Nina Christen wins women's 50m rifle 3 positions in Olympic Record». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Զիկովա» հոդվածին։