Jump to content

Յուլիա Նյուբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Նյուբերգ
Ծնվել էնոյեմբերի 17, 1785(1785-11-17)[1]
ԾննդավայրQ10670714?, Շվեդիա[1]
Վախճանվել էապրիլի 18, 1854(1854-04-18)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրQ10670714?, Շվեդիա[1]
Գրական անունEuphrosyne[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի, հեղինակ և գրող
Քաղաքացիություն Շվեդիա
 Julia Nyberg Վիքիպահեստում

Յուլիա (Ջուլիա) Քրիստինա Նայբերգ (Նիբերգ) (շվեդ.՝ Julia Christina Nyberg նոյեմբերի 17, 1785(1785-11-17)[1], Q10670714?, Շվեդիա[1] - ապրիլի 18, 1854(1854-04-18)[1], Q10670714?, Շվեդիա[1]) - շվեդացի բանաստեղծուհի։ Գրական կեղծանունը Եվփրոզինն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պետական ծառայության պաշտոնատար անձի ընտանիքում։ 13 տարեկանում նա մնցել է որբ։ Մեծացել է արդյունաբերողի որդեգրած ընտանիքում։ Նա մեծացել է Ֆրանսիայի գիշերօթիկ դպրոցում, որտեղ ստացել է մանկավարժական կրթություն, այնուհետև 1802-1809 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ։

1809 թվականին տեղափոխվել է Ստոկհոլմ:Շատ է կարդացել ֆրանսիական գրականություն(Ռուսո, Մադամ դե Ստելլ

Նույն թվականին նա ամուսնացավ վաճառականի հետ, բայց 1818 թվականին բաժանվել է նրանից։

Մոտ էր Ատտերբումի ստեղծած Aurora-Förbundet պոեզիայի և քննադատության հասարակությանը, որը ձգտում էր ազատագրել Հայրենական գրականությունը ակադեմիական անշարժության և ֆրանսիական սեթևեթանքի շղթաներից։

1822 թվականին նա վերադարձել է Սկուլտունա և նույն թվականին նորից ամուսնացել է Անդերս Վիլհելմ Նայբերգի (Նիբերգ) հետ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիզմ շրջանի Շվեդիայի ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։

Մի շարք բանաստեղծությունների հեղինակ է։ Բանաստեղծական ռիթմը և բառերի հնչողությունը նրա պոեզիայի կարևոր տարրերն էին։ Ատտերբումը նրա բանաստեղծությունները համարում էր որպես «խոստումնալից տաղանդի առաջին փորձություն»: Նա գտավ դրանց մեջ միամտություն և «թարմ բնական իմաստ», որոնք ցույց էին տալիս «անսովոր կոչում»։

Նրա ստեղծագործություններից հանրաճանաչ թեմաներ էին միջնադարի պատմությունները, հնագույն առասպելները, հանրաճանաչ պատմական իրադարձությունները և լեգենդները։

Հրապարակված բանաստեղծությունների երկու ժողովածուի համար նա պարգևատրվել է Շվեդիայի Ակադեմիայի կողմից ։

Գլխավոր աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dikter af Euphrosyne (1822)
  • Nyare Dikter af Euphrosyne (1828)
  • Վուբլինա (1828)
  • Samlade Dikter af Euphrosyne (1832)
  • Nya Dikter af Euphrosyne (1842)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]