Յուլիա Լեբեդևա
Յուլիա Լեբեդևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Յուլի Վլադիմիրովնա Լեբեդևա (փետրվարի 26, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և հայ գեղասահորդուհի։ 2002 ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիա Լեբեդևան ծնվել է 1978 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում։
1983 թվականից զբաղվել է գեղասահքով։ Մարզվել է Իգոր Ռուսակովի և պարուսույց Իրինա Կոլգանովայի ղեկավարությամբ[1]։
Մինչև 1999-ը հանդես է եկել մենասահքով Ռուսաստանի համար։ 1995 թվականին Գդանսկում նվաճել է գեղասահքի Լեհական ասոցիացիայի պատանեկան գավաթը[1]։ Երկու անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը։ 1998-ին զբաղեցրել է 6-րդ տեղը, 1999-ին՝ 11-րդ տեղը։
1999 թվականից մասնակցել է Հայաստանի համար։ Երեք անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ 2000 և 2002 թվականներին զբաղեցրել է 22-րդ տեղը, 2001 թվականին ՝ 33-րդ։ 2000 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է է 27-րդը[1]։
2002 թվականին ընդգրկվել է Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում։ Կարճ ծրագրում զբաղեցրել է վերջին ՝ 27-րդ տեղը՝ հավաքելով 68,1 միավոր և չի հայտնվել 24 եզրափակիչի մասնակիցների թվում ՝ 8,3 միավորով զիջելով Ռումինիայից որակավորված Ռոքսանե Լուկեին[2]։
Նույն թվականին ավարտելէ ելույթները[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Crystal Report Viewer». www.isuresults.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympedia – Singles, Women». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.