Յուլիա Լեբեդևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիա Լեբեդևա
Ծնվել էփետրվարի 26, 1978(1978-02-26) (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգեղասահորդ և գեղասահքի մարզիչ

Յուլի Վլադիմիրովնա Լեբեդևա (փետրվարի 26, 1978(1978-02-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և հայ գեղասահորդուհի։ 2002 ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Լեբեդևան ծնվել է 1978 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում։

1983 թվականից զբաղվել է գեղասահքով։ Մարզվել է Իգոր Ռուսակովի և պարուսույց Իրինա Կոլգանովայի ղեկավարությամբ[1]։

Մինչև 1999-ը հանդես է եկել մենասահքով Ռուսաստանի համար։ 1995 թվականին Գդանսկում նվաճել է գեղասահքի Լեհական ասոցիացիայի պատանեկան գավաթը[1]։ Երկու անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը։ 1998-ին զբաղեցրել է 6-րդ տեղը, 1999-ին՝ 11-րդ տեղը։

1999 թվականից մասնակցել է Հայաստանի համար։ Երեք անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ 2000 և 2002 թվականներին զբաղեցրել է 22-րդ տեղը, 2001 թվականին ՝ 33-րդ։ 2000 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է է 27-րդը[1]։

2002 թվականին ընդգրկվել է Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում։ Կարճ ծրագրում զբաղեցրել է վերջին ՝ 27-րդ տեղը՝ հավաքելով 68,1 միավոր և չի հայտնվել 24 եզրափակիչի մասնակիցների թվում ՝ 8,3 միավորով զիջելով Ռումինիայից որակավորված Ռոքսանե Լուկեին[2]։

Նույն թվականին ավարտելէ ելույթները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Crystal Report Viewer»։ www.isuresults.com։ Վերցված է 2020-12-19 
  2. «Olympedia – Singles, Women»։ www.olympedia.org։ Վերցված է 2020-12-19