Յոհանա Ռիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհանա Ռիվա Կարապետյան
իսպ.՝ Johana Riva Garabetian
Ծնվել էնոյեմբերի 23, 1990(1990-11-23) (33 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Գործունեություն2008թ.՝ «Միսս Զբոսաշրջություն 2008» (15-րդ տեղ), 2010 թ.՝ «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ (Միսս ֆոտոգենիկ), «Միսս Ուրուգվայ 2014» (հաղթող), «Միսս Տրեզերք 2014»

Յոհանա Ռիվա Կարապետյան (նոյեմբերի 23, 1990(1990-11-23), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ծագումով հայ ուրուգվայցի մոդել և տիտղոսակիր, որը Միսս Ուրուգվայ 2014-ի թագակիրն է և Միսս Տիեզերք 2014 մրցույթում ներկայացրել է իր երկիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։ Նա հայկական ծագում ունի և խոսում է իսպաներեն, հայերեն և անգլերեն։ 16 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Պայսանդու քաղաքում կայացած ազգային գեղեցկության մրցույթին, որից հետո էլ սկսել է մասնակցել այլ մրցույթների։ 19 տարեկանում, երբ որոշեց տեղափոխվել Պերու, նա արդեն վաղուց սկսել էր իր մոդելային կարիերան։ Յոհանան իր նպատակին հասել է նշանավոր դիզայներների և ապրանքանիշերի կատալոգներում, գովազդներում և գովազդային ցուցադրություններում մոդելային մասնակցություն ցուցաբերելով։ 2013 թվականի կեսին Յոհանան վերադարձավ Ուրուգվայ, իսկ 2014 թվականին մասնակցեց «Միսս Ուրուգվայ» գեղեցկության մրցույթին՝ համարվելով մրցույթի հաղթող և արժանանալով թագի։ Ներկայումս նա ջանասիրաբար պատրաստվում է գալիք Միս տիեզերք մրցույթին մասնակցելու համար[1]։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան դարձել է «Միս Զբոսաշրջություն Ուրուգվայ 2008»-ի թագակիր և Մալազիայում մասնակցել «Միսիս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթին։ Նա զբաղեցրել է 12-րդ տեղը[2]։

«Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ.-ին Ուրուգվայում Յոհանան մասնակցել է «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթին՝ արժանանալով Միսս ֆոտոգենիկ տիտղոսին։

Միսս Ուրուգվայ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան «Միսս Ուրուգվայ 2014»-ի թագակիրն է։ Նա պաշտոնապես կրում է «Միսս Ուրուգվայ 2014»-ի ժապավենը և իր եկրում հանդիսանում է Ուրուգվայի կանանց դեսպան։ «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթն անցկացվել է 2014 թ.-ի հունվարի 19-ին Չհուահուայի «Պունտա Դել Էստէ Արենաս» հյուրանոցային և հանգստյան համալիրում եղած իրադարձության արդյունքում[3]։

Միսս Տրեզերք 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան ներկայացրել է Ուրուգվայը «Միսս Տրեզերք 2014»-ում, սակայն ոչ մի տեղ չի գրավել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Miss Universe 2014 Profile». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  2. Miss Tourism International 2008 Results Արխիվացված 2015-07-09 Wayback Machine
  3. Miss Uruguay 2014 is Johana Riva from Montevideo

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]