Jump to content

Յոզեֆ Կոշտյալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Կոշտյալեկ
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1909(1909-08-31)[1][2][3]
Ծննդավայր Կլադնո, Կլադնոյի շրջան կամ Kročehlavy, Կլադնո, Կլադնոյի շրջան[3]
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 21, 1971(1971-11-21)[3] (62 տարեկան)
Մահվան վայր Չեխոսլովակիա կամ Կլադնո, Central Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3]
Դիրք կիսապաշտպան

Յոզեֆ Կոշտյալեկ (չեխ.՝ Josef Košťálek. օգոստոսի 31, 1909(1909-08-31)[1][2][3], Կլադնո, Կլադնոյի շրջան և Kročehlavy, Կլադնո, Կլադնոյի շրջան[3] - նոյեմբերի 21, 1971(1971-11-21)[3], Չեխոսլովակիա և Կլադնո, Central Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3]), չեխ նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1934 թվականին Չեխոսլովակիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտյալեկը հիմնականում հանդես է եկել Պրահայի «Սպարտա» ակումբում. այստեղ, իր նորամուտը նշելով 1929 թվականին, անց է կացրել 16 մրցաշրջան, դարձել Չեխոսլովակիայի հնգակի չեմպիոն, Միտրովայի գավաթի խաղարկության հաղթող։ 1946-1951 թվականներին խաղացել է «Ռակովնիկ» թիմում։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո անցել է մարզչական աշխատանքի. մարզել է իր ծննդավայրի՝ Կլադնո քաղաքի ֆուտբոլային թիմը։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականից Կոշտյալեկն ընդգրկվել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականում, որի կազմում հանդես է եկել ինը տարի, անցկացրել 43 հանդիպում, դարձել 2 գոլի հեղինակ, 1934 թվականին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել փոխչեմպիոնի տիտղոսը։ 1938 թվականին Փարիզում Նիդերլանդների ազգային հավաքականի դեմ մրցապայքարում ավելացված ժամանակում նրա խփած գոլի շնորհիվ չեխերի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ[5]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չեխոսլովակիայի չեմպիոն - (5):
«Սպարտա» (Պրահա) . 1931/32, 1935/36, 1937/38, 1938/39, 1943/44
  • Միտրոպայի գավաթի խաղարկության հաղթող - (1):
«Սպարտա» (Պրահա) . 1935
  • Միտրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից - (2):
«Սպարտա» (Պրահա) . 1930, 1936
  • Միջինչեխական երկրամասի գավաթի խաղարկության հաղթող - (2):
«Սպարտա» (Պրահա) . 1934, 1936

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Կոշտյալեկ» հոդվածին։