Յաննիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Յաննիցա
հուն․՝ Γιαννιτσά
Յաննիցայի ավագ դպրոցը
ԵրկիրՀունաստան Հունաստան
Պերիֆերիա Կենտրոնական Մակեդոնիա
ՆոմոսՊելլա
ԲԾՄ42 մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն29 364 մարդ (2001)
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ+30 23820
Փոստային դասիչ581 00
Պաշտոնական կայքgiannitsa.gr
Յաննիցա (Հունաստան)##
Յաննիցա (Հունաստան)

Յաննիցա (հուն․՝ Γιαννιτσά), քաղաք Հունաստանի հյուսիսային հատվածում՝ Կենտրոնական Մակեդոնիա պերիֆերիայի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննիցան Հունաստանի հյուսիսային քաղաքներից է։ Այս փոքրիկ քաղաքի տարածքը մեծ մասամբ լեռնային է։ Գտնվում է ծովի մակարդակից 42 մետր բացարձակ բարձրության վրա։

Յաննիցան գտնվում է հունական Մակեդոնիայի երկրամասի վարչական կենտրոն Սալոնիկից 40 կմ դեպի արևմուտք՝ Մակեդոնիայի Հանրապետության հետ ցամաքային սահմանի մոտ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Յաննիցա քաղաքի բնակչությունը կազմում է 29 364 մարդ[1]։ Քաղաքի հիմնական բնակիչները հույներն են։

Քաղաքի բնակիչ հույները խոսում են հունարեն լեզվով և դավանում Քրիստոնեության առանձին ճյուղ հանդիսացող հունական ուղղափառություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յաննիցա, Կենտրոնական Մակեդոնիա Արխիվացված 2016-04-18 Wayback Machine, Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիցա» հոդվածին։