1888-1894 թթ. սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Վլադիմիր Մակովսկու մոտ, եղել է լատիշ նկարիչների պետերբուրգյան «Ռուկիս» խմբակի անդամ («Rūķis»)[4]։ 1901-1915 թթ. ստեղծագործել է Լատվիայում։ Ռոզենթալի ստեղծագործությունները («Պատարագից հետո», 1894 թ., «Վերադառնում են գերեզմանատնից», 1895 թ. «Վերադառնում են աշխատանքից», 1903 թ.) մոտ են էցերեղվիժնիկների գործերին և հավաստիորեն պատկերում են լատիշ ժողովրդի աշխատանքն ու կենցաղը։ Ռոզենթալը լատիշ, գեղանկարչությունում առաջինն արտահայտեց իր ժամանակի գյուղի դասակարգային շերտավորումը։ Ստեղծել է նաև ժամանակակիցների մի շարք արտահայտիչ դիմանկարներ («Պ․ Ֆեդդեր» 1901 թ., նշված գործերը՝ Լատվիական ԽՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։