Յակուբ Արթին (15 ապրիլի 1842 – 21 հունվարի 1919), հայ ազգի մանկավարժ և գիտնական, ով պաշտոնավարել է Եգիպտոսում[1]։
Ծագումով հայ լինելով՝ 1888 թվականից աշխատել է հանրակրթության նախարարությունում, հասել նախարարի պաշտոնի։ Այդ ժամանակաշրջանի թերթերից մեկում նշվել է, որ նա կառավարությունում աշխատող սակավաթիվ «ոչ մուսուլման» եգիպտացիներից մեկն է, և ոչ մուսուլմանի պաշտոնավարումը վրդովմունք է առաջ բերել բնակչության մի հատվածի շրջանում։ Յակուբը հայ առաքելական քրիստոնյա էր, և 1895 թվականին ևս մեկ անգամ նշվել է, որ «ոչ մուսուլմանը» պաշտոն է վարում և պատասխանատու է հիմնականում իսլամադավան բնակչության կրթության համար։
Յակուբ Արթին փաշան նաև գիտնական էր՝ պատմաբան և հերալդոլոգ՝ զինանշանագետ։ Նա թերևս միակ աֆրիկաբնակն էր, ով գիտական աշխատություն է հեղինակել զինանշանների մասին։ Նրա հերալդոլոգիական ուսումնասիրությունները վերաբերել են հիմնականում արևելքի երկրներին։
La proprieté foncière en Égypte, Կահիրե, 1883 թ. Թարգմանված է Էդվարդ Էբոթ վան Դեյքի կողմից որպես հողային սեփականության իրավունք Եգիպտոսում, Լոնդոն, 1885 թ.
L'instruction publique en Egypte, Փարիզ, 1890 թ.
(տր. ) Contes populaires inédits de la vallée du Nil, Փարիզ, 1895։
Contribution à l'étude du blason en Orient, Լոնդոն, 1902։
England in the Sudan, London: Macmillan, 1911. Translated from French by George Robb./Անգլիան Սուդանում, Լոնդոն։ Մակմիլան, 1911 թ. Ֆրանսերենից թարգմանեց Ջորջ Ռոբը։