Յալթայի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալթայի նավահանգիստ
Տեսակնավահանգիստ և նավահանգիստ
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
ՓողոցՌուզվելտի փողոց (Յալթա)
ՍպասարկողBlack Sea Shipping Company?
Հիմնադրված էօգոստոսի 14, 1833
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Յալթայի նավահանգիստ (ռուս.՝ Ялтинский порт), ծովային առևտրային նավահանգիստ Ղրիմի հարավային ափին, Սև ծովի Յալթայի ծոցում։

Յալթայի կենտրոնում գտնվում է ուղևորային համալիրը, դեպի արևելք՝ Օտրադոյեում, գտնվում է բեռնաուղևորատար համալիրը։ Յալթայի նավահանգստին պատկանող նավահանգստային կայանները և ուղևորների տեղափոխման նավամատույցները տեղակայված են նաև Ղրիմի մյուս բնակավայրերում՝ Ֆորոս, Սիմեիզ, Ալուպկա, Միսխոր, «Ծիծեռնակի բույն», Ոսկի լողափ, Լիվադիա, Ինտուրիստ, Նիկիտայի բուսաբանական այգի, «Դոնբաս» առողջարան, Մորիս Թորեզի անվան առողջարան, Գուրզուֆ, Պարտենիտ, Բանվորական անկյուն, Ալուշտա, Մալորեչենսկոյե, Ռիբաչիե, Մորսկոյե, Սուդակ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստն իրականացնում է ուղևորների տեղափոխություն Ղրիմի հարավյին ափի բնակավայրերի միջև, նավամատույցում և խարսխակայանում ընդունում է ճամփորդային նավերը։ Նավահանգստային նավատորմի նավերը, զբոսանավակները խորհրդային ժամանակաշրջանում տեղափոխում էին տարեկան մինչև 6 միլիոն ուղևոր, այժմ՝ մինչև 1,5 միլիոն[2]։

Նավահանգիստը, 1986 թվականին Օտրադնոյեում շահագործման հանձնված տարեկան մինչև 2 մլն տոննա բեռի վերամշակման համար նախատեսված փոխաբեռնման համալիրի շնորհիվ, իրականացնում է նաև փոխաբեռնում։ Համալիրի տարածքը 3,34 հա է, բաց պահեստների տարածքը՝ 15 հազար մ²։ Օտրադնոյեի բեռնաուղևորային համալիրը ներառում է ամբարձիչներով հագեցած բեռնանավամատույց, ինչպես նաև նավերի ու լաստանավերի նավամատույց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը և նավահանգիստը ժամանակակից Յալթայի տարածքում գոյություն ունեին վաղուց, սակայն փաստագրվել է, որ 1833 թվականի օգոստոսի 14-ին Սուրբ Հովհանի (Կիլսե Բուրուն) հրվանդանում դրվել է ծովապատնեշի հիմքի առաջին քարը։ Միջոցառումը տեղի է ունեցել հանրության հոծ զանգվածի ներկայությամբ։ Ներկա է եղել անձամբ Նովոռոսիյսկի երկրամասի գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովը կնոջ հետ։ Հետևաբար Յալթա նավահանգստի աշխատակիցները հենց այդ օրն են համարում իրենց տոնը[2]։

Նավահանգստի շինարարությունն ավարտվել է 1837 թվականին, սակայն մեկ տարի անց ալիքները ոչնչացրել են ծովապատնեշը[2]։

Այնուհետև կառուցվել է խարսխված մեծ փայտյա նավամատույց, որը ևս երկար չի դիմացել. 1861 թվականին ուժեղ փոթորիկը նավամատույցը և նավերը նետել է ափ և ջարդուփշուր արել[2]։

Ավելի քան կես դար Յալթան մնացել է առանց հուսալի նավամատույցի։ Միայն 1889 թվականին սկսվել է բարձր ալեբեկիչ եզրապատով և ալիքները մարող լիցքով նոր մեծ ծովապատնեշի կառուցումը։ Շինարարությունը տևել է երեք տարի։ Աշխատանքների ղեկավարներից մեկը հայտնի ճարտարագետ Ա. Լ. Բերտիե-Դելագարդն էր։ Այդ ծովապատնեշը գոյություն ունի մինչ օրս[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ялтинский порт». Վերցված է 2019 Փետրվար 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]