Jump to content

Մտածմունք (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մտածմունք
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1838
Հրատարակվել է1839

Մտածմունք (ռուս.՝ «Ду́ма»), բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծությունը, որը գրվել է 1838 թվականին։ Լերմոնտովի առավել կարևոր բանաստեղծություններից մեկը՝  նվիրված քաղաքացիական թեմային[1]։

Մտածմունք բանաստեղծությունը գրվել է 1838 թվականին Սանկտ-Պետերբուրգում[2]։ Բանաստեղծության ձեռագիրը (ստորագրությունը) չի պահպանվել[3]։

Առաջին անգամ բանաստեղծությունը տպագրվել է գիտա-գրական «Հայրենական գրառումներ» ամսագրում 1839 թվականին գրաքննադատական նշումով՝ Ս. Պետերբուրգ հունվարի 1-ից 1839։ Գրաքննադատ Ալեքսանդր Նիկիտենկո։ Գրաքննադատ Ս. Կուտորգա[2]։

Շուտով գրական ամսագրերում  հրապարակումից հետո հայտնվեցին  Վինսարիոն Բելինսկու («Մոսկվայի դիտորդ» 1839 թվական, II մաս, № 4, բաժին IV, էջ 134), Նիկոլայ Մելգունովի («Գրական ավելացումներ Ռուսաց հաշմանդամներին», 1839 թվական, հատոր I, № 19 (մայիսի 13), էջ 414-416) դրական արձագանքները[2]։

Գնահատականներ և կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Բելինսկին կարծում է, որ «Մտածմունքը» ինչ-որ կերպ երգիծանք է, արտահայտված վրդովմունքով, հասարակության կողմից խայտառակված հոգու փոթորիկով։ «Այս բանաստեղծությունները գրված են արյունով, նրանք դուրս են եկել վիրավորված հոգու խորքից. դա լաց է, դա մարդու հառաչանք է, որի համար ներքին կյանքի բացակայությունը չարն է, հազար անգամ սարսափելի ֆիզիկական մահից», – գրել է նա[4]։

Նիկոլայ Մելգունովը «Գրական ավելացումներ Ռուսաց հաշմանդամներին» պարբերականում գրել է, որ «Մտածմունքը» և Լերմոնտովի նման բանաստեղծությունները տանում են դեպի ծանր վիշտ ու ստիպում են ակամայից մտածել. «Տա աստված, որ նախազգացումը չկատարվի, որպեսզի մեր սերունդը թողնի իր ամուր հետքը երկրի վրա, ներշնչվելով նրա բեղուն մտքերով և հանճարեղ աշխատանքով», – գրում է նա։ Հոդվածի վերջում Մելգունովը եզրակացնում է, որ ներկայիս սերունդը դեռ կարող է անել ինչ-որ հսկայական բան[5]։

Գրականության պատմաբան Պավել Վիսկովատովը կարծում է, որ Լերմոնտովի «Մտածմունք» և «Բանաստեղծը» բանաստեղծություններում նկատելի է ֆրանսիացի բանաստեղծ Օգյուստ Բարբյենի ազդեցությունը[6], հետագայում այս տեսությունը ավելի մանրամասն զարգացրել է սովետական գրականագետ Բորիս Էյխենբաումը, հայտարարելով, որ Լերմոնտովի համար այս ժամանակահատվածում Բարբյենի քնարերգությունը քաղաքացիական հռետորական պոեզիայի օրինակ էր[7]

Գրականագետ, ռուս գրականության պատմաբան, Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Ժուրավլյովան բնութագրել է «Մտածմունք» բանաստեղծությունը որպես էլեգիայի, յամբական գովերգության և փիլիսոփայական մենախոսության բարդ սինթեզ[7]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ձանձրալի պատմություն» վիպակում գրողը օգտագործում է բանաստեղծության առաջին տողը, ներկայացնելով այն բանասեր Միխայիլ Ֆյորդորովիչի քննադատական մեկնաբանություններում[8]։

Ռուս բանաստեղծ Կոնստանտին Գրիգորևը մեկում իր բանաստեղծություններից մեկում նույնպես օգտագործել է Լերմոնտովի բանաստեղծությունից հատվածներ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Аношкина и др., 1989, էջ 337
  2. 2,0 2,1 2,2 «Библиография текстов Лермонтова: публикации, отдельные издания и собрания сочинений 1824—1935» (ռուսերեն). Фундаментальная электронная библиотека. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Михаил Лермонтов — «Дума»» (ռուսերեն). Михаил Лермонтов — Стихи. Поэмы. Драмы. Проза. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Мордовченко Н. И. Лермонтов в оценках Белинского(ռուս.) // Литературное наследство. — 1941. — Т. 43—44.
  5. Мордовченко Н. И. Лермонтов и русская критика 40-х годов(ռուս.) // Литературное наследство. — 1941. — Т. 43—44.
  6. Висковатов П. А. Михаил Юрьевич Лермонтов: жизнь и творчество. — М.: Современник, 1987. — 493 с.
  7. 7,0 7,1 Журавлёва, 2002
  8. Чехов А.П. Скучная история // Полное собрание сочинений и писем в тридцати томах. — М.: Наука, 1977. — Т. 7 [Рассказы. Повести], 1888—1891. — С. 251—310.
  9. Курзал / Константэн Григорьев. — М.: Время, 2010. — 638, [1] с.; 17 см. — (Поэтическая библиотека). — 2000 экз. — ISBN 978-5-9691-0511-9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аношкина В. Н., Джанумов С. А., Емельянова Н. В., Удодов Б. Т., Петров С. М. и др. История русской литературы XIX века, 1800—1830-е гг. : [Учеб. пособие для пед. ин-тов по спец. № 2101 «Рус. яз. и лит.»] / Под ред. В. Н. Аношкиной, С. М. Петрова. — М.: Просвещение, 1989. — 445 с. — (Учебное пособие для педагогических институтов). — 145 000 экз. — ISBN 5-09-000921-X
  • Журавлёва А. И. Лермонтов в русской литературе. Проблемы поэтики. — М.: Прогресс-Традиция, 2002. — 288 с. — ISBN 5-89826-021-8