Մուրեն
Քաղաք | ||
---|---|---|
Մուրեն | ||
մոնղ.՝ Мөрөн | ||
Երկիր | Մոնղոլիա | |
Այմակ | Խուվսգել | |
Համայնք | Խուվսգել | |
Հիմնադրված է | 1809 թ. | |
Մակերես | 102,9 կմ² | |
ԲԾՄ | 1710 մետր | |
Խոսվող լեզուներ | մոնղոլերեն | |
Բնակչություն | 36 082 մարդ (2007) | |
Խտություն | 350,65 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | +976 (0)138 | |
Փոստային դասիչ | 210 xxx | |
| ||
Մուրեն[1] (մոնղ.՝ Мөрөн [mʊrɵn, mɵrən]), քաղաք Մոնղոլիայում, Խուվսգել այմակի վարչական կենտրոնը։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 36 082 մարդ, տարածքը՝ 102,9 կմ², բնակչության խտությունը՝ 351 մարդ/կմ²։ Քաղաքը գտնվում է Դէլգէր-Մուրեն գետի կողքին։ Քաղաքում կա թանգարան, թատրոն, հիվանդանոց, փոստ, մի քանի դպրոցներ և մանկապարտեզներ։ Այստեղ է գտնվում Մոնղոլիայի խոշարագույն առևտրային շուկան։ Կարևոր նշանակություն ունի քաղաքային օդանավակայանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրեն քաղաքը զարգացում է ապրել 1809 թվականին, երբ Դէլգէր-Մուրեն գետի ափին վանք է կառուցվել։ 1921 թվականին վանքում ապրել է 1300 լամա (բուդդայական քահանա Մոնղոլիայում)։ 1937 թվականին վանքը ավերվել է։
1990-ական թվականներին հին վանքի տեղում հիմնադրվել է նոր վանք։ Այդ ժամանակ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է 5 000 գնդակահարված միաբանների գերեզմանը։ Այն կազմել է 1937 թվականի Մոնղոլիայի չափահաս բնակչության ավելի քան 1 %-ը[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրենում ձմեռը կարճ է և ցուրտ, իսկ ամառը՝ տաք։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մուրենում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 4,5 | 9,2 | 18,7 | 27,1 | 32,5 | 35,4 | 33,9 | 33,0 | 28,8 | 23,6 | 10,7 | 9,6 | 35,4 |
միջին առավելագույնը (°C) | −14,5 | −9,3 | 0,8 | 9,9 | 18,2 | 22,9 | 23,4 | 21,9 | 16,7 | 7,6 | −3,7 | −12,1 | 6,8 |
միջին ջերմաստիճանը (°C) | −22,7 | −18,3 | −8,0 | 1,4 | 9,7 | 15,2 | 16,2 | 14,4 | 7,9 | −0,7 | −11,4 | −19,8 | −1,3 |
միջին նվազագույնը (°C) | −28,8 | −25,8 | −15,9 | −6,4 | 1,2 | 7,5 | 10,1 | 7,6 | 0,4 | −8,0 | −18,0 | −25,6 | −8,4 |
բացարձակ նվազագույնը (°C) | −45,7 | −44,3 | −34,6 | −22,3 | −11,7 | −5,8 | 1,4 | −1,6 | −12,7 | −27,3 | −37,9 | −45,8 | −45,8 |
տեղումների քանակը (մմ) | 1 | 1 | 0 | 7 | 15 | 42 | 59 | 54 | 17 | 5 | 1 | 1 | 203 |
Աղբյուր՝ World Climate |
Ուշագրավ շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 19-րդ դարի վերջին Մուրեն քաղաքում եղել են 60 տաճարներ և վանքեր։ Առավել կարևոր է եղել Դանզանդարժա վանքը, որտեղ ապրում էին շուրջ 2500 վարդապետներ։ Սակայն 1937 թվականին Մուրենի և ամբողջ Մոնղոլիայի վանքերն ու տաճարները Չոյբալսանի հրամանով ոչնչացվել են։ 1990 թվականի հունիսին Մուրենի արևմտյան մասում կառուցվել է նոր Դանզանդարժա վանքը, որտեղ այժմ ապրում են 40 միաբաններ[3]։ Վանքի շուրջ կառուցվել է Բուդդայի բարձր արձանը։
- Քաղաքային թատրոնը և փոստը գտնվում են Կենտրոնական հրապարակի հարավային և հարավարևմտյան մասում։ Դիմացում գտնվում է այմակ վարչակազմը, որը կառուցվել է սոցիալիստական ոճով։
- Դավադորժ հուշարձանը գտնվում է Կենտրոնական հրապարակից 300 մ դեպի հյուսիս-արևելք։
- Օդանավակայանի առջևի մասում գտնվում է Գէլէնխու հուշարձանը (1870-1938)[4]։
- Թանգարան, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Գտնվում է Կենտրոնական հրապարակում և մարզադաշտում։ Թանգարանում կան մոտ 4000 օբյեկտներ, որոնց թվում է Խուվսգելում բնակվող փոքրամասնությունների հագուստները[5]։
- Ըմբիշների մարզադաշտ, ժամանակակից շենք քաղաքի արևելյան մասում։ Մարզադաշտի առաջ կանգնեցված են Մուրենի երեք հայտնի ըմբիշների հուշարձանները։ Մարզադաշտի դիմաց կառուցվել է երեխաների համար հատուկ այգի։
-
Օդանավակայան
-
Գէլէնխու հուշարձանը օդանավակայանի դիմաց
-
Կենտրոնական հրապարակը և Չինգունժավ արձանը
-
Այմակի թանգարանը
-
Փոստը
-
Դանզանդարժա վանքը
-
Բուդդայի արձանը և վանքը
-
Ըմբիշների մարզադաշտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 325. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Mass Buddhist Grave Reported in Mongolia — New York Times
- ↑ Майкл Кон: Монголия, стр. 150. Лондон 2008
- ↑ Michael Kohn: Mongolia, p. 163. London 2008
- ↑ Marion Wisotzki: Mongolei, p. 232. Berlin 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրեն» հոդվածին։ |
|