2007 թվականի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 36 082 մարդ, տարածքը՝ 102,9 կմ², բնակչության խտությունը՝ 351 մարդ/կմ²։ Քաղաքը գտնվում է Դէլգէր-Մուրեն գետի կողքին։ Քաղաքում կա թանգարան, թատրոն, հիվանդանոց, փոստ, մի քանի դպրոցներ և մանկապարտեզներ։ Այստեղ է գտնվում Մոնղոլիայի խոշարագույն առևտրային շուկան։ Կարևոր նշանակություն ունի քաղաքային օդանավակայանը։
Մուրեն քաղաքը զարգացում է ապրել 1809 թվականին, երբ Դէլգէր-Մուրեն գետի ափին վանք է կառուցվել։ 1921 թվականին վանքում ապրել է 1300 լամա (բուդդայական քահանա Մոնղոլիայում)։ 1937 թվականին վանքը ավերվել է։
1990-ական թվականներին հին վանքի տեղում հիմնադրվել է նոր վանք։ Այդ ժամանակ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է 5 000 գնդակահարված միաբանների գերեզմանը։ Այն կազմել է 1937 թվականի Մոնղոլիայի չափահաս բնակչության ավելի քան 1 %-ը[3]։
19-րդ դարի վերջին Մուրեն քաղաքում եղել են 60 տաճարներ և վանքեր։ Առավել կարևոր է եղել Դանզանդարժա վանքը, որտեղ ապրում էին շուրջ 2500 վարդապետներ։ Սակայն 1937 թվականին Մուրենի և ամբողջ Մոնղոլիայի վանքերն ու տաճարները Չոյբալսանի հրամանով ոչնչացվել են։ 1990 թվականի հունիսին Մուրենի արևմտյան մասում կառուցվել է նոր Դանզանդարժա վանքը, որտեղ այժմ ապրում են 40 միաբաններ[4]։ Վանքի շուրջ կառուցվել է Բուդդայի բարձր արձանը։
Քաղաքային թատրոնը և փոստը գտնվում են Կենտրոնական հրապարակի հարավային և հարավարևմտյան մասում։ Դիմացում գտնվում է այմակ վարչակազմը, որը կառուցվել է սոցիալիստական ոճով։
Դավադորժ հուշարձանը գտնվում է Կենտրոնական հրապարակից 300 մ դեպի հյուսիս-արևելք։
Օդանավակայանի առջևի մասում գտնվում է Գէլէնխու հուշարձանը (1870-1938)[5]։
Թանգարան, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Գտնվում է Կենտրոնական հրապարակում և մարզադաշտում։ Թանգարանում կան մոտ 4000 օբյեկտներ, որոնց թվում է Խուվսգելում բնակվող փոքրամասնությունների հագուստները[6]։
Ըմբիշների մարզադաշտ, ժամանակակից շենք քաղաքի արևելյան մասում։ Մարզադաշտի առաջ կանգնեցված են Մուրենի երեք հայտնի ըմբիշների հուշարձանները։ Մարզադաշտի դիմաց կառուցվել է երեխաների համար հատուկ այգի։
↑Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 325. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.