Jump to content

Մուրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մուրեն
մոնղ.՝ Мөрөн
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
ԱյմակԽուվսգել
ՀամայնքԽուվսգել
Հիմնադրված է1809 թ.
Մակերես102,9 կմ²
ԲԾՄ1710 մետր
Խոսվող լեզուներմոնղոլերեն
Բնակչություն36 082 մարդ (2007)
Խտություն350,65 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+976 (0)138
Փոստային դասիչ210 xxx
Մուրեն (Մոնղոլիա)##
Մուրեն (Մոնղոլիա)

Մուրեն[1] (մոնղ.՝ Мөрөн [mʊrɵn, mɵrən]), քաղաք Մոնղոլիայում, Խուվսգել այմակի վարչական կենտրոնը։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 36 082 մարդ, տարածքը՝ 102,9 կմ², բնակչության խտությունը՝ 351 մարդ/կմ²։ Քաղաքը գտնվում է Դէլգէր-Մուրեն գետի կողքին։ Քաղաքում կա թանգարան, թատրոն, հիվանդանոց, փոստ, մի քանի դպրոցներ և մանկապարտեզներ։ Այստեղ է գտնվում Մոնղոլիայի խոշարագույն առևտրային շուկան։ Կարևոր նշանակություն ունի քաղաքային օդանավակայանը։

Մուրեն քաղաքը զարգացում է ապրել 1809 թվականին, երբ Դէլգէր-Մուրեն գետի ափին վանք է կառուցվել։ 1921 թվականին վանքում ապրել է 1300 լամա (բուդդայական քահանա Մոնղոլիայում)։ 1937 թվականին վանքը ավերվել է։

1990-ական թվականներին հին վանքի տեղում հիմնադրվել է նոր վանք։ Այդ ժամանակ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է 5 000 գնդակահարված միաբանների գերեզմանը։ Այն կազմել է 1937 թվականի Մոնղոլիայի չափահաս բնակչության ավելի քան 1 %-ը[2]։

Մուրենում ձմեռը կարճ է և ցուրտ, իսկ ամառը՝ տաք։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մուրենում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 4,5 9,2 18,7 27,1 32,5 35,4 33,9 33,0 28,8 23,6 10,7 9,6 35,4
միջին առավելագույնը (°C) −14,5 −9,3 0,8 9,9 18,2 22,9 23,4 21,9 16,7 7,6 −3,7 −12,1 6,8
միջին ջերմաստիճանը (°C) −22,7 −18,3 −8,0 1,4 9,7 15,2 16,2 14,4 7,9 −0,7 −11,4 −19,8 −1,3
միջին նվազագույնը (°C) −28,8 −25,8 −15,9 −6,4 1,2 7,5 10,1 7,6 0,4 −8,0 −18,0 −25,6 −8,4
բացարձակ նվազագույնը (°C) −45,7 −44,3 −34,6 −22,3 −11,7 −5,8 1,4 −1,6 −12,7 −27,3 −37,9 −45,8 −45,8
տեղումների քանակը (մմ) 1 1 0 7 15 42 59 54 17 5 1 1 203
Աղբյուր՝ World Climate

Ուշագրավ շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 19-րդ դարի վերջին Մուրեն քաղաքում եղել են 60 տաճարներ և վանքեր։ Առավել կարևոր է եղել Դանզանդարժա վանքը, որտեղ ապրում էին շուրջ 2500 վարդապետներ։ Սակայն 1937 թվականին Մուրենի և ամբողջ Մոնղոլիայի վանքերն ու տաճարները Չոյբալսանի հրամանով ոչնչացվել են։ 1990 թվականի հունիսին Մուրենի արևմտյան մասում կառուցվել է նոր Դանզանդարժա վանքը, որտեղ այժմ ապրում են 40 միաբաններ[3]։ Վանքի շուրջ կառուցվել է Բուդդայի բարձր արձանը։
  • Քաղաքային թատրոնը և փոստը գտնվում են Կենտրոնական հրապարակի հարավային և հարավարևմտյան մասում։ Դիմացում գտնվում է այմակ վարչակազմը, որը կառուցվել է սոցիալիստական ոճով։
  • Դավադորժ հուշարձանը գտնվում է Կենտրոնական հրապարակից 300 մ դեպի հյուսիս-արևելք։
  • Օդանավակայանի առջևի մասում գտնվում է Գէլէնխու հուշարձանը (1870-1938)[4]։
  • Թանգարան, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Գտնվում է Կենտրոնական հրապարակում և մարզադաշտում։ Թանգարանում կան մոտ 4000 օբյեկտներ, որոնց թվում է Խուվսգելում բնակվող փոքրամասնությունների հագուստները[5]։
  • Ըմբիշների մարզադաշտ, ժամանակակից շենք քաղաքի արևելյան մասում։ Մարզադաշտի առաջ կանգնեցված են Մուրենի երեք հայտնի ըմբիշների հուշարձանները։ Մարզադաշտի դիմաց կառուցվել է երեխաների համար հատուկ այգի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 325. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. Mass Buddhist Grave Reported in Mongolia — New York Times
  3. Майкл Кон: Монголия, стр. 150. Лондон 2008
  4. Michael Kohn: Mongolia, p. 163. London 2008
  5. Marion Wisotzki: Mongolei, p. 232. Berlin 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրեն» հոդվածին։