Մուհարրեմ Քյոսե
Մուհարրեմ Քյոսե | |
---|---|
թուրքերեն՝ Muharrem Köse | |
20-րդ դար - | |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Զորատեսակ | Turkish Land Forces? |
Ծառայության տարիներ | ?-2016 |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հեղաշրջման փորձ Թուրքիայում |
Մուհարրեմ Քյոսե[1] (թուրքերեն՝ Muharrem Köse), Թուրքիայի զինված ուժերի նախկին սպա, պահեստազորի գնդապետ։ Քյսոեն համարվում է ռազմական խունտայի ենթադրյալ ղեկավարը, որը 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ էր կատարել Թուրքիայում[2][3][4]։
Անադոլու պետական լրատվական գործակալության տվյլաներով, հենց Քյոսեն է համարվում զինվորականների պարագլուխը, ովքեր հանդես էին գալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ[5]։ Նախկինում նա կասկածվել է Հիզմեթ շարժման հետ կապի մեջ գտնվելու համար, ինչի արդյունքում 2016 թվականի մարտին նա հեռացվեց Թուրքիայի զինված ուժերի կազմից, որտեղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը[6][7]։
2016 թվականի հուլիսին թուրքական ԶԼՄ-ները տվեցին ևս երեք անձանց անուններ, ովքեր մեղադրվում էին պետական հեղաշրջման մեջ։ Դրանք էին գնդապետ Օղուզ Աքքուշը (թուրքերեն՝ Oğuz Akkuş), գնդապետ Էրքան Աղընը (թուրքերեն՝ Erkan Ağın) և մայոր Դողան Ույսալը (թուրքերեն՝ Doğan Uysal): Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել պետական մարմինների, հատկապես պաշտպանության նախարարության կողմից[8]։
Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ հեղաշրջման փորձի ղեկավարումը վերագրում են ոչ թե Մուհարրեմ Քյոսեին, այլ ուրիշներին, ինչպես օրինակ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթյուրքին[9] և ցամաքային զորքերի հրամանատարներից մեկին՝ գեներալ- մայոր Մետին Լիյդիլուին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ СМИ назвали организатором мятежа в Турции уволенного полковника Кёсе
- ↑ «Military Coup Attempt in Turkey: Parliament Bombed as Protests Mount». Egyptian Streets. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Medios dan a conocer el nombre del posible organizador del golpe de Estado en Turquía». Sputnik Mundo. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին. «"La agencia de noticias de Turquía, Anadolu, citando una fuente en el Ejército turco, afirmó que el organizador del golpe es el coronel Muharrem Kose", según Associated Press.»
- ↑ «Turkey coup attempt: Erdogan says uprising to be resolved shortly, calls on Turks to take to the streets - Turkey». Haaretz.com. Haaretz. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «The Latest: Parliament speaker says lawmakers safe». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին – via WVVA.
- ↑ Организатор путча в Турции - бывший юридический советник Генштаба Косе
- ↑ «Turkey in Chaos After Coup Attempt by Military». Epoch Times. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «AA: Darbeyi planlayan Albay Muharrem Köse».
- ↑ Лидером попытки переворота в Турции был бывший главком ВВС страны
- ↑ Назван второй организатор переворота в Турции