Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարան (ռուս.՝ Мультимедиа Арт Музей), ռուսական պետական թանգարան` նվիրված նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների հետ կապված ժամանակակից արվեստի ներկայացմանն ու զարգացմանը։ Թանգարանը բացվել է 2010 թվականի հոկտեմբերին, Մոսկվայի լուսանկարչական տան հիմքի վրա[4][5]։
Մոսկվայի լուսանկարչական տունը հիմնադրվել է 1996 թվականին։ Դա ռուսական առաջին պետական արվեստի ինստիտուտն էր` կենտրոնացած լուսանկարչական արվեստի վրա։ 2001 թվականին այն փոխակերպվել է Ժամանակակից արվեստի Մուլտիմեդիա համալիրի։ Համալիրը ներառում է Մոսկվայի լուսանկարչության տունը, Ալեքսանդր Ռոդչենկո լուսանկարչական դպրոցը և Մուլտիմեդիա կենտրոնը, որը բացվել է 2006 թվականին և կոչվել է ռուս հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Ռոդչենկոյի անունով[6]։ Համալիրի մեջ ընդգրկված է նաև Մուլտիմեդիա արվեստի կենտրոնը, որը նպատակ ունի ռուս հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից արվեստի և մուլտիմեդիա տեխնոլոգիաների հետ։ 2005 թվականին Օստոժենկա փողոց, 16 հասցեում գտնվող թանգարանի շենքը սկսել է վերանորոգվել, բայց թանգարանը շարունակել է պահպանել ցուցադրությունները և կրթական միջոցառումները։ 2010 թվականին Համալիրը վերադարձել է իր` մոտավորապես 9000 մ2 տարածքով վերանորոգված շենք։ Մուլտիմեդիա արվեստի թանգարանի և Մոսկվայի լուսանկարչության տան ընդհանուր ցուցահանդեսի պատմությունն ունի ավելի քան 1300 ցուցահանդեսներ Ռուսաստանում և արտերկրում, միջին այցելությունը կազմում է 30-ից մինչև 35 հազար այցելու ամեն ամիս, կենտրոնն ունի ավելի քան 100 հրատարակված գրքեր։