Մուզաֆֆարպուր
Մուզաֆֆարպուր | |
---|---|
Տեսակ | քաղաք և մեծ քաղաք |
Երկիր | Հնդկաստան |
Վարչատարածք | Muzaffarpur district? |
ԲԾՄ | 60 ± 1 մետր |
Մակերես | 36 կմ² |
Ձևավորում | 1875 |
Մուզաֆֆարպուր (անգլ.՝ Muzaffarpur, հինդի՝ मुज़फ्फरपुर), քաղաք Հնդկաստանի Բիհար նահանգի հյուսիսային կենտրոնական մասում։ Մուզաֆֆարպուր շրջանի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուզաֆֆարպուրը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքում։ 1934 թվականի հունվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 8.1 մագնիտուդ, քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Բացի այդ, Մուզաֆֆարպուրը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 46 մետր է[1]։ Քաղաքի կլիման արևադարձային է։ Ամենաշոգ ամիսները ապրիլից հունիս են։ Տեղումների տարեկան նորման կազմում է մոտ 1180 մմ, մեծ մասը ընկնում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալների բնակչության թիվը 394 302 մարդ էր[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 393 724 մարդ, որոնցից 52,96 %-ը՝ տղամարդ, 47,04 %-ը՝ կին։ Գրագիտության միջին մակարդակը՝ 85,07 % (տղամարդկանց համար՝ 88,77%, իսկ կանանց համար՝ 80,91%)[3]։ Բնակչության մեծ մասը խոսում է մայթիլի լեզվի վաջիկա բարբառով, հինդին օգտագործվում է որպես պաշտոնական փաստաթղթերի լեզու։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների։
1991 | 2001 | 2013 |
---|---|---|
241 107 | 305 525 | 394 302 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունը ներկայացված է երկաթուղային վագոնների արտադրությամբ, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերությամբ։ Տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Առկա է երկաթուղային հաղորդակցություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Muzaffarpur, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Muzaffarpur» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Muzaffarpur City Census 2011 data Արխիվացված 2017-06-11 Wayback Machine Census2011.co.in
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուզաֆֆարպուր» հոդվածին։ |
|