Մոցարտ. ռոք օպերա
Երկիր | |
---|---|
Ժանր | մյուզիքլ, երաժշտական ֆիլմեր |
Թեմա | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Թվական | 2009 |
Ռեժիսոր | Օլիվիե Դաան |
Պրոդյուսեր | Albert Cohen? |
Երաժշտություն | Ժան Պիեր Պիլո |
Պաշտոնական կայքէջ | |
Mozart, l'opéra rock Վիքիպահեստում |
Մոցարտ. ռոք օպերա (ֆր.՝ Mozart, l’opéra rock), ֆրանսիական մյուզիքլ Դովա Ատտյաի և Ալբերտ Բարոն Կոենի կողմից, նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքին։ Համարվում է 2009-2010 թվականների ամենաշահութաբեր նախագծերից մեկը, ավելի քան 800 000 վաճառված տոմսերի քանակով։ Ներկայացվել է Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Կորեայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահանում է Մոցարտի հովանավոր Զալցբուրգի արքեպիսկոպոսը և գահին է բարձրանում Հիերոնիմ ֆեն Կոլլորեդո-Մանսֆելդը, որն ատում է Մոցարտին և նրա երաժշտությունը։ Կոլլորեդոն մերժում է Մոցարտի՝ իր հոր հետ ճանապարհորդելու, ելույթներ ունենալու խնդրագիրը։ 17-ամյա Մոցարտը մոր հետ ստիպված գաղտնի լքում է Զալցբուրգը։ Կոլլերադոն բոլոր ծանրակշիռ անձանց հանձնարարում է չընդունել Մոցարտին։ Մոցարտը մոր հետ հասնում է Մանհեյմ, որտեղ ծանոթանում է Վեբեր ընտանիքի հետ և հրապուրվում Վեբեր քույրերից մեկին՝ Ալոիզիային, որն ուներ հրաշալի ձայն և արտաքին։ Մոցարտը խոստանում է նրա համար գրել օպերա, սակայն նամակ ստանալով հորից, ստիպված մեկնում է Փարիզ։ Այստեղ մահանում է Մոցարտի մայրը, իսկ Մոցարտին Փարիզում չեն ընդունում, չեն հասկանում նրա երաժշտությունը։ Զալցբուրգի հետադարձ ճանապարհին Մոցարտն իմանում է, որ Ալոիզիան ամուսնացել է, և այլև նրա կարիքը չունի։
Գործողություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոցարտը թողնում է արքունական ծառայությունը և դառնում ազատ կոմպոզիտոր։ Վիեննայում վերաջապես նա փառքի է հասում և ամուսնանում Վեբերի քույրերից Կոնստանցիայի հետ, որն անհունորեն սիրահարված էր Մոցարտին։ Պալատական գլխավոր երաժիշտ Սալյերին այնքան է հմայված Մոցարտի երաժշտությամբ, որ սկսում է ատել ու պալատական այլ օգնականների հետ դավեր է նյութում նրա դեմ։ Այդ ժամանակ մահանումէ նաև Մոցարտի հայրը։ Մոցարտը խորհրդավոր անծանոթից ստանում է ռեքվիեմ գրելու պատվեր, սակայն օրեց-օր զգում է մահվան մոտենալը և հասկնում, որ ռեքվիեմը հնարավոր է դառնա իր իսկ հոգեհանգստյան երաժշտությունը։ Սալյերին որոշում է օգնել Մոցարտին, սակայն արդեն ուշ է լինում, և Մոցարտը մահանում է։
Ստեղծման պատմությունը և հաջողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտահղացումը ծագել է 2008 թվականին։ Պրոդյուսերները ցանկացել են ցույց տալ, որ Մոցարտին կարելի է համարել առաջին ռոք-երաժիշտը։ Նրան իրապես կարելի էր համարել իր ժամանակների ռոք-աստղ՝ հանճար, խռովարար, որի կյանքը հարուստ էր վերելքներով ու անկումներով։ Առաջին անգամ մյուզիքլը ներկայացվել է 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Սպորտի պալատում։ Ներկայացումից հետո այս մյուզիքլը հետին պլան է մղում մյուս բավականին հայտնի մյուզիքլներին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NRJ Music Awards-ի երեք մրցանակներ, որպես տարվա լավագույն խումբ-դուետ, տարվա երգ (Florent Mothe, L’Assasymphonie), տարվա ֆրանկոֆոն հայտնություն[1]։.
- Մյուզիքլի թողարկված ալբոմն ունի ադամանդե ձայնասկավառակի կարգավիճակ։
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tatoue Moi (2008),
- L’Assasymphonie (2009),
- Vivre en crever (2009),
- Le Bien qui fait mal (2009),
- Quand on arrive en ville(2009),
- J’accuse mon pere (2010),
- C’est bientôt la fin (2010).
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոցարտ. ռոք-օպերան երկայացվածէ եղել «Մյուզիքլ» անվանակարգում Բյուրեղապակյա գլոբուս մրցանակաբաշխությունում, սակայն չի հաղթել[2]։.
Երգիչ-կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքելանջելո Լոկոնտե (Mikelangelo Loconte) - Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Ֆլորան Մոտ (Florent Mothe) - Անտոնիո Սալյերի
- Սոլալ (իրական անունը՝ Լորան Մորան) (Solal[3]) - Լեոպոլդ Մոցարտ
- Մաեվա Մելինե (Maeva Méline[4]) - Մոցարտի քույրը
- Մելիսսա Մարս - Ալոիզիա Վեբեր
- Կլեր Պերո (1-ին սեզոն), հետագայում փոխարինվեց Դիան Դասսինով (Diane Dassigny[5]) (2-րդ սեզոն) - Կոնստանցիա Վեբեր
- Էստել Միշո (Estelle Micheau) - դիվա
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]- L’ouverture
- Penser l’impossible
- La Chanson de l’aubergiste
- Le Trublion
- Bim Bam Bim Boum
- Ah vous dirais-je maman!
- Six pieds sous terre
- J’accuse mon pere
- Tatoue-Moi
- La procession
- La Mascarade
- Je dors sur les roses
Գործողություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]- Comedie Tragedie
- Place je passe
- Si je defaille
- Le Bien qui fait mal
- Les solos sous les draps
- L’Assasymphonie
- Les noces de figaro
- Dors mon ange
- Victime de ma victoire
- Vivre a en crever
- Debout les fous
Մյուզիքլում չհնչած երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- L’Operap
- Je danse avec les dieux
- Quand le rideau tombe
- Le Bonheur de Malheur
- Le Carnivore[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Le Palmarès des 11 ème NRj Music Awards - Nrj Music Awards.fr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ www.globesdecristal.fr/pub/home/29_gdc_2011_-_liste_des_nommes.pdf
- ↑ fr:Solal (chanteur)
- ↑ fr:Maeva Méline
- ↑ fr:Diane Dassigny
- ↑ «Jukebox " Mozart, l'Opera Rock». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոցարտ. ռոք օպերա» հոդվածին։ |
|