Մոսկվա-Պետուշկի (հուշարձան)
«Մոսկվա-Պետուշկի» հուշարձան | |
---|---|
«Մոսկվա-Պետուշկի» հուշարձանի՝ աղջկան պատկերող մասը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Moscow — Petushki monument Վիքիպահեստում |
«Մոսկվա-Պետուշկի» հուշարձան (ռուս.՝ Памятник «Москва — Петушки»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է գրող Վենեդիկտ Երոֆեևի կեղծ ինքնակենսագրական պոստմոդեռնիստական «Մոսկվա-Պետուշկի» պոեմի հերոսներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենեդիկտ Երոֆեևի կպաշտամունքային «Մոսկվա-Պետուշկի» ստեղծագործության հուշարձանը տեղադրվել է Մոսկվա քաղաքի Պայքարի հրապարակում գտնվող պուրակում 2000 թվականի մայիսի 11-ին՝ գրողի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ[1]։
Քանդակագործներ Սերգեյ Մանցերևն ու Վալերի Կուզնեցովը արձանը քանդակել են երկու տարի և ստեղծել են երկու քանդակ[1]։
Արձանը պատկերում է պոեմի գլխավոր հերոս Վենիչկային, որը Մոսկվայում կանգնած է ոճավորված կանգառում և սպասում է Պետուշկի մեկնող գնացքին, ուր նա գնում է իր սիրելիի մոտ։ Սա հարբած տղամարդու կերպար է, որը մի ձեռքով բռնել է կանգառի անունով ցուցանակից, իսկ մյուսով իր կրծքին է սեղմում սիրելիի համար հյուրասիրություններով ճամպրուկը։ Գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Չի կարելի վստահել այն մարդու կարծիքին, որը դեռ չի հասցրել ազատվել խումարից»[1]։
Հուշարձանի բաղկացուցիչ մաս է նաև Վենիչկայի սիրեցյալի՝ շիկահեր աղջկա պատկերաքանդակը. նա կանգնած է հրապարակի մյուս կողմում։ Դա նիհար, ոգեշնչված աղջիկ է, որը ձեռքով քաշքշում է երկար հյուսը։ Գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Պետուշկիում հասմիկը չի թառամում, և թռչունի երգը չի դադարում»[1]։
Սկզբնապես հուշարձանի այս մասը գտնվում էր Պետուշկիում, սակայն ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվա[1]։
Արձանի բացման արարողությունը սկսվել է նրանից, որ գրող-երգիծաբան Իգոր Իրտենևը երեխաներին ընկույզ և պաղպաղակ բաժանեց, ինչպես դա արել էր պոեմի հերոս Վենիչկա Երոֆեևը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Москва-Петушки». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.