Մոսկվա-Պետուշկի (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մոսկվա-Պետուշկի» հուշարձան
«Մոսկվա-Պետուշկի» հուշարձանի՝ աղջկան պատկերող մասը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Moscow — Petushki monument Վիքիպահեստում

«Մոսկվա-Պետուշկի» հուշարձան (ռուս.՝ Памятник «Москва — Петушки»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է գրող Վենեդիկտ Երոֆեևի կեղծ ինքնակենսագրական պոստմոդեռնիստական «Մոսկվա-Պետուշկի» պոեմի հերոսներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեդիկտ Երոֆեևի կպաշտամունքային «Մոսկվա-Պետուշկի» ստեղծագործության հուշարձանը  տեղադրվել է Մոսկվա քաղաքի Պայքարի հրապարակում գտնվող պուրակում 2000 թվականի մայիսի 11-ին՝ գրողի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ[1]։

Քանդակագործներ Սերգեյ Մանցերևն ու Վալերի Կուզնեցովը արձանը քանդակել են երկու տարի և ստեղծել են երկու քանդակ[1]։

Արձանը պատկերում է պոեմի գլխավոր հերոս Վենիչկային, որը Մոսկվայում կանգնած է ոճավորված կանգառում և սպասում է Պետուշկի մեկնող գնացքին, ուր նա գնում է իր սիրելիի մոտ։ Սա հարբած տղամարդու կերպար է, որը մի ձեռքով բռնել է կանգառի անունով ցուցանակից, իսկ մյուսով իր կրծքին է սեղմում սիրելիի համար հյուրասիրություններով ճամպրուկը։ Գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Չի կարելի վստահել այն մարդու կարծիքին, որը դեռ չի հասցրել ազատվել խումարից»[1]։

Հուշարձանի բաղկացուցիչ մաս է նաև Վենիչկայի սիրեցյալի՝  շիկահեր աղջկա պատկերաքանդակը. նա կանգնած է հրապարակի մյուս կողմում։ Դա նիհար, ոգեշնչված աղջիկ է, որը ձեռքով քաշքշում է երկար հյուսը։ Գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Պետուշկիում հասմիկը չի թառամում, և թռչունի երգը չի դադարում»[1]։

Սկզբնապես հուշարձանի այս մասը գտնվում էր Պետուշկիում, սակայն ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվա[1]։

Արձանի բացման արարողությունը սկսվել է նրանից, որ գրող-երգիծաբան Իգոր Իրտենևը երեխաներին ընկույզ և պաղպաղակ բաժանեց, ինչպես դա արել էր պոեմի հերոս Վենիչկա Երոֆեևը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Москва-Петушки».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]