Մոնտեֆրիոյի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Մոնտեֆրիո[1] |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Կազմված է մասերից | Iglesia de Santa María?[1] |
Castillo de Montefrío Վիքիպահեստում |
Մոնտեֆրիոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Montefrío), գտնվում է Իսպանիայում` Գրանադա նահանգի Մոնտեֆրիո քաղաքում` ժայռի վրա (Նազարի ժամանակաշրջան)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը ձևավորված է երկու պարսպապատ մասնաբաժնով` ստորին և ավելի լայն, որտեղ քաղաքացիական բնակչությունը կենտրոնացել է 1486 թվականի իսպանական նվաճման ժամանակ։ Այնտեղ դեռևս կան տներ և ջրամբարներ, որոնք փորվել են ժայռի մեջ։ Ունի վեց աշտարակներ, բոլորն էլ խոշոր են և կիսաշրջանաձև։ Նրանցից երեքը գտնվում են հարավարևելյան կողմում, երկուսը` հարավային կողմում, իսկ վերջինը` հարավարևմտյան կողմում։ Վերջին կորպուսը նվաճումից հետո շատ է փոխվել։ Այնտեղ է գտնվել կառավարչի տունը և եկեղեցին։ Կան պատեր, որոնք վերագրվում են քրիստոնեական շրջանին [3]: Փորված երկու անցումներից մեծը եկեղեցու կողքին է, մյուսը` շատ ավելի փոքրը, ժայռի վրա, որը, թերևս, եղել է ապաստարան։ Դրանք երկուսն էլ ծածկված են եղել աղյուսով։ Կան նաև չիրականացված շինարարության մնացորդներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հիշատակության համաձայն` ամրոցը մնում է Իբն ալ-Խաթիբի ժամանակներից` 14-րդ դարից։ Գրավումից հետո Ֆերնանդես դե Կորդոբան պատվիրել է կառուցել եկեղեցի, դատարկել է տվել ստորին մասնաբաժնով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Malpica: op.ref., p.237
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնտեֆրիոյի ամրոց կատեգորիայում։ |
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- MALPICA CUELLO, Antonio (1996): Poblamiento y Castillos en Granada; El Legado Andalusí-Lunwerg Ed; Barcelona. ISBN 84-7782-407-X, p. 237