Jump to content

Մոնտեֆրիոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտեֆրիոյի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՄոնտեֆրիո[1]
Երկիր Իսպանիա[1][2]
Կազմված է մասերիցIglesia de Santa María?[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Montefrío Վիքիպահեստում
Գրանադա Մոնտեֆրիոյի ամրոց

Մոնտեֆրիոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Montefrío), գտնվում է Իսպանիայում` Գրանադա նահանգի Մոնտեֆրիո քաղաքում` ժայռի վրա (Նազարի ժամանակաշրջան)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը ձևավորված է երկու պարսպապատ մասնաբաժնով` ստորին և ավելի լայն, որտեղ քաղաքացիական բնակչությունը կենտրոնացել է 1486 թվականի իսպանական նվաճման ժամանակ։ Այնտեղ դեռևս կան տներ և ջրամբարներ, որոնք փորվել են ժայռի մեջ։ Ունի վեց աշտարակներ, բոլորն էլ խոշոր են և կիսաշրջանաձև։ Նրանցից երեքը գտնվում են հարավարևելյան կողմում, երկուսը` հարավային կողմում, իսկ վերջինը` հարավարևմտյան կողմում։ Վերջին կորպուսը նվաճումից հետո շատ է փոխվել։ Այնտեղ է գտնվել կառավարչի տունը և եկեղեցին։ Կան պատեր, որոնք վերագրվում են քրիստոնեական շրջանին [3]: Փորված երկու անցումներից մեծը եկեղեցու կողքին է, մյուսը` շատ ավելի փոքրը, ժայռի վրա, որը, թերևս, եղել է ապաստարան։ Դրանք երկուսն էլ ծածկված են եղել աղյուսով։ Կան նաև չիրականացված շինարարության մնացորդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակության համաձայն` ամրոցը մնում է Իբն ալ-Խաթիբի ժամանակներից` 14-րդ դարից։ Գրավումից հետո Ֆերնանդես դե Կորդոբան պատվիրել է կառուցել եկեղեցի, դատարկել է տվել ստորին մասնաբաժնով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MALPICA CUELLO, Antonio (1996): Poblamiento y Castillos en Granada; El Legado Andalusí-Lunwerg Ed; Barcelona. ISBN 84-7782-407-X, p. 237