Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23 - 25,5 սմ, կենդանի զանգվածը՝ 12-18 գ։ Հասունի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն, ճակատը և կուրծքը՝ մուգ խայտերով։ Երիտասարդի մարմինը վերևից բաց գույնի պտերով է, թևավերևի փետուրները՝ բաց երիզով։
Ուղղաձիգ կեցվածքով նստում է երևացող տեղերում՝ ծառերի եզրային ճյուղերին, ցանկապատերին։ Բնակվում է անտառեզրերին, պտղատու այգիներում, պուրակներում, թփուտային մարգագետիններում։ Սնվում է միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին։
Բնադրում է ծառերի ճյուղերի հիմքում, փչակներում, պատերի ճեղքերում, երբեմն՝ բնակելի շենքերում։ Բույնը գավաթաձև է, բարակ ցողուններից, պատրաստում է 4-7 օրվա ընթացքում։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 4-6 ձու։ Թխսակալում է 11-12 օր։ 13-14 օրական ձագերը դուրս են գալիս բնից։ Աշնանային չուն՝ մինչև դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։