Մշակույթի տուն (Վեդի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթի տուն (այլ կիրառումներ)
Տեսակ | կառույց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վեդի |
Վեդու մշակույթի տուն, Վեդու քաղաքային և մշակույթի տուն, գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Կառուցվել է 1930-ական թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Վեդի քաղաքի կենտրոնում։ Մշակույթի տան աղյուսե շենքը կառուցվել է 1930-ական թվականներին։ Գործել է մինչև 1988 թվականի երկրաշարժը, այնուհետև քանդվել է հիմնանորոգելու նպատակով, մի շարք խնդիրների պատճառով շենքի աշխատանքները տարիներ ի վեր ձգձգվել են։ Մշակույթի տան հիմնովին վերակառուցված շենքը շահագործման է հանձնվել 2013 թվականին։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր, վեդեցիներ[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի տանը գործել են
- Վեդու ժողովրդական թատրոն (1950)
- Ժողգործիքների անսամբլ (1977)
- Պարային խումբ
- Փողային նվագախումբ
- «Այծիկներ» վոկալ գործիքային խումբ
1977 թվականից մշակույթի տունն իրականացնում է «Երաժշտական հինգշաբթիներ» ծրագիրը։ Տարիներ շարունակ կազմակերպվել է «Ծաղկի տոն», «Արարատյան ձմեռ», «Ջան Գյուլում» միջոցառումները։
Վեդու ժողովրդական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին ձևավորվել է Վեդու թատրոնը, որը 1960 թվականին ստացել է ժողովրդական թատրոնի կոչում։ Գործել է մինչև 1993 թվականը։ Թատրոնի ռեժիսորներից են եղել Ռեմ Սարգսյանը, Ռուբիկ Արզումանյանը, Ամբիկ Սաֆարյանը և այլք։ Թատրոնի խաղացանկում են եղել «Քաջ Նազար», «Մերժված խաղաղություն», «Կինը ուսադիրներով», «Լալվարի որսը», «Չար ոգի», «Սոս և Վարդիթեր» և այլ բեմադրություններ։