Մշակույթի տուն (Վեդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթի տուն (այլ կիրառումներ)
Մշակույթի տուն
Տեսակկառույց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎեդի
Վեդու մշակույթի տան նորակառույց շենքը, 2014

Վեդու մշակույթի տուն, Վեդու քաղաքային և մշակույթի տուն, գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Կառուցվել է 1930-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Վեդի քաղաքի կենտրոնում։ Մշակույթի տան աղյուսե շենքը կառուցվել է 1930-ական թվականներին։ Գործել է մինչև 1988 թվականի երկրաշարժը, այնուհետև քանդվել է հիմնանորոգելու նպատակով, մի շարք խնդիրների պատճառով շենքի աշխատանքները տարիներ ի վեր ձգձգվել են։ Մշակույթի տան հիմնովին վերակառուցված շենքը շահագործման է հանձնվել 2013 թվականին։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր, վեդեցիներ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի տանը գործել են

  • Վեդու ժողովրդական թատրոն (1950)
  • Ժողգործիքների անսամբլ (1977)
  • Պարային խումբ
  • Փողային նվագախումբ
  • «Այծիկներ» վոկալ գործիքային խումբ

1977 թվականից մշակույթի տունն իրականացնում է «Երաժշտական հինգշաբթիներ» ծրագիրը։ Տարիներ շարունակ կազմակերպվել է «Ծաղկի տոն», «Արարատյան ձմեռ», «Ջան Գյուլում» միջոցառումները։

Վեդու ժողովրդական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին ձևավորվել է Վեդու թատրոնը, որը 1960 թվականին ստացել է ժողովրդական թատրոնի կոչում։ Գործել է մինչև 1993 թվականը։ Թատրոնի ռեժիսորներից են եղել Ռեմ Սարգսյանը, Ռուբիկ Արզումանյանը, Ամբիկ Սաֆարյանը և այլք։ Թատրոնի խաղացանկում են եղել «Քաջ Նազար», «Մերժված խաղաղություն», «Կինը ուսադիրներով», «Լալվարի որսը», «Չար ոգի», «Սոս և Վարդիթեր» և այլ բեմադրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]