Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքների (լատին․՝ textus muscularis), գլխավոր դերը տարածության մեջ ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի տեղափոխության ապահովումն է։ Դա պայմանավորված է նրանով, որ գրգիռների ազդեցությամբ այս հյուսվածքները ընդունակ են կծկվելու։
Մկանային հյուսվածքների կծկվող տարրերի ձևի փոփոխությանը հետևանք է կծկվող սպիտակուցների մոլեկուլների՝ ակտինի և միոզինի փոխազդեցությամբ, որն իրականանում է այլ սպիտակուցների և կալցիումի իոնների մասնակցությամբ։ Քանի որ կծկման համար պահանջվում է մեծ քանակությամբ էներիգիա, այդ պատճառով մկանային հյուսվածքները հարուստ են միտոքոնդրիումներով։ Նրանց ցիտոպլացմայում կան մեծ քանակով գլիկոգեն և միոգլոբին։
Ձևաբանական դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր մկանային հյուսվածքները կազմում են մորֆոֆունկցիոնալ խումբ, բայց կծկվող օրգանոիդների կառուցվածքով պայմանավորված բաժանվում են երկու ենթախմբի։ Առաջին ենթախումբը հարթ մկանային հյուսվածքներն են։ Հարթ մկանային բջիջների միոցիտների ցիտոպլազմայում գտնվող ակտինի թելերը և միոզինի թելերը առաջացնում են կծկվող միոֆիբբրիլներ և չունեն միջաձիգ գծավորություն։
Երկրորդ ենթախումբը միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներն են։ Սրանք կազմված են մկանային տարրերից, որոնց կազմում միշտ առկա են հատուկ օրգաններ՝ և ակտինային, և միոզինային միոֆիլամենտներ, որոնցից կազմավորվում են միոֆիբրիլները։ Ակտինային և միոզինային միոֆիլամենտների փոխադարձ դասավորությունը պայմանավորում է միջաձիգ գծավորությունը։
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքները ավելի արագ են կծկվում, քան հարթ մկանային հյուսվածքները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
- Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003