Միրյանա Տոմաշևիչ
Միրյանա Տոմաշևիչ | |
---|---|
Ծնվել է | 1967 |
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | գրաֆիկա |
Mirjana Tomasevic Վիքիպահեստում |
Միրյանա Տոմաշևիչ (Мирјана Томашевић, 1967, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նկարչուհի։ Գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի սան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրյանա Տոմաշևիչը ծնվել է 1967 թվականին, Բելգրադում։ 1991 թվականին ավարտել է Բելգրադի Արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, 1994 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Գրաֆիկա է դասավանդում Կիրառական արվեստի ֆակուլտետում[1]։
Մասնակցել է անհատական և խմբակային տարբեր ցուցահանդեսների[2], բիենալեների և տրիենալեների։ 2017 թվականին Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը[3][4]։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Միրյանա Տոմաշևիչի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը Երևանում
-
Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը Երևանում
-
Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը Երևանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мирјана Томашевић». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ ВИЗУЕЛНА ИНТЕРПРЕТАЦИЈА ПЕЈЗАЖА КАО ПРОЈЕКЦИЈА УНУТРАШЊЕГ / СЕЋАЊА
- ↑ Բելգրադյան դպրոցի սանի գրաֆիկական ցուցահանդես՝ Երևանում
- ↑ ТРИ СЕРБСКИХ ДНЯ В АРМЕНИИ