Միրյանա Տոմաշևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրյանա Տոմաշևիչ
Мирјана Томашевић in Yerevan (2).jpg
Ծնվել է1967
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
Ազգությունսերբ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա
Mirjana Tomasevic Վիքիպահեստում

Միրյանա Տոմաշևիչ (Мирјана Томашевић, 1967, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նկարչուհի: Գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի սան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրյանա Տոմաշևիչը ծնվել է 1967 թվականին, Բելգրադում: 1991 թվաականին ավարտել է Բելգրադի Արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, 1994 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Գրաֆիկա է դասավանդում Կիրառական արվեստի ֆակուլտետում[1]:

Մասնակցել է անհատական և խմբակային տարբեր ցուցահանդեսների[2], բիենալեների և տրիենալեների: 2017 թվականին Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը[3][4]: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Միրյանա Տոմաշևիչի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]