Միրա Միրաքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1929 (94 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953) |
Մասնագիտություն | մաշկաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (199) |
Ծնողներ | հայր՝ Ենոք Միրաքյան |
Միրա Ենոքի Միրաքյան (դեկտեմբերի 18, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։
Մաշկաբան, վեներաբան Ենոք Միրաքյանի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրա Միրաքյանը ծնվել է 1929 թվականին Երևանում մաշկավեներաբան Ենոք Միրաքյանի ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1962 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերում, 1962 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներաբանական հիվանդությունների ամբիոնում, 1990 թվականից՝ վարիչ[1]։ 1990 թվականից եղել է Հայաստանի մաշկավեներաբանների գիտական ընկերության նախագահ, 2000 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ։
Աշխատանքները վերաբերում են մաշկավեներաբանության (մաշկային, մասնագիտական մաշկային, սնկիկային) մաշկավեներաբանության պատմության հարցերին։ Կազմել է «Հայաստանի Հանրապետության մաշկաբան-վեներաբանների 1924-1998 թվականների գիտական աշխատանքների մատենագիտության ուղեցույց» (ռուսերեն, 1998)[2][3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակերեսային սնկային հիվանդություններ։ Կլինիկան, ախտապատճառները, ախտորոշումը, բուժումը, Երևան։ Հայաստան, 2003։
- Лепра (1996)
- Բոր։ (Պատմական ակնարկ, կլինիկա, համաճարակաբանություն), Երևան։ Երևանի պոլիգրաֆիկ. ձեռնարկ, 1996 (համահեղինակ)։
- Մաշկավեներաբանության արդիական հարցեր, Երևան։ Լույս, 1995։
- Սնկային հիվանդություններ, Երևան։ Ա.հ., 1995 (համահեղինակ)։
- Պատմական ասպեկտների ներկայացումը մաշկավեներաբանության դասավանդման մեջ, Երևան։ Ա.հ., 1990:
- История дерматологии и венерологии в Армении (1988)
- Առողջ ամուսնություն, առողջ ընտանիք, Երևան։ Հայաստան, 1983 (համահեղինակ)։
- Очерки по профессиональным грибковым заболеваниям (1981)
- Կանանց և երեխաների գոնորեա, Երևան։ Հայաստան, 1978։
- Մակերեսային և խորանիստ սնկային հիվանդություններ, Երևան։ Հայաստան, 1977։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Միրաքյան, Միրա Ենոքի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Миракян, Мира Еноковна - Из истории дерматологии и венерологии в Армении - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
|