Միջմաշկային կորոնար միջամտություն
Միջմաշկային կորոնար միջամտություն | |
---|---|
Ենթադաս | կարդիովիրաբույժ |
Հոմանիշներ | ստենտավորում |
Մասնագիտություն | ինվազիվ սրտաբանություն |
MeSH | D062645 |
eMedicine | 161446 |
Միջմաշկային կորոնար միջամտությունը (PCI) հանդիսանում է ոչ վիրաբուժական միջամտություն, որն օգտագործվում է սրտի պսակային զարկերակների նեղացումնեը (ստենոզ) բուժելու համար։ Գործընթացը ներառում է կորոնար անգիոպլաստիկան ստենտի տեղադրման հետ համատեղ, որը հանդիսանում է մշտական ցանցավոր խողովակ, որը կարող է լինել դեղորայքով պատված (DES) կամ կազմված մերկ մետաղից (BMS)։ Անգիոպլաստիկայի ընթացքում կաթետերով անցկացվող բալոնը ճնշման շնորհիվ լայնանում է՝ սեղմելով անոթի նեղացած հատվածի պատերին լայնացնում է ախտահարված հատվածը։ Օգտագործելով որպես մուտք ճաճանչային կամ ազդրային զարկերակը՝ միջամտության ժամանակ իրականցվում է պասկային կաթետերիզացիա պասկային անոթները ռենտգենի միջոցով վիզուալիզացնելու համար։ Դրանից հետո ինվազիվ սրտաբանը կարող է կատարել կորոնար անգիոպլաստիկա, օգտագործելով բալոնային կաթետեր, որից հետո արյան անոթը բաց պահելու համար կարող է տեղակայվել ստենտ։ Կարող են իրականացվել նաև բազմաթիվ այլ միջամտություններ։
Առաջնային PCI- ը սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների մոտ PCI-ի հրատապ իրականացումն է, հատկապես այն դեպքերում, երբ ԷՍԳ-ով առկա են սրտամկանի վնասման նշաններ (ST էլևացիա)։ PCI-ը օգտագործվում է նաև սրտամկանի ինֆարկտի այլ ձևերի կամ անկայուն ստենոկարդիայի դեպքում, երբ հետագա իրադարձությունների մեծ ռիսկ կա։ Վերջապես, PCI-ը կարող է օգտագործվել կայուն ստենոկարդիա ունեցող մարդկանց մոտ, մասնավորապես, եթե ախտանշանները դժվար է վերահսկել դեղորայքով։ PCI-ը այլընտրանք է աորտոկորոնար շունտավորման վիրահատության (ԱԿՇ, որը հաճախ անվանում են շունտավորում) համար, որը շրջանցում է ստենոտիկ զարկերակները`մարմնի այլ վայրերից անոթներ օգտագործելով։ Որոշակի պայմաններում (տարածուն ախտահարումներ, շաքարային դիաբետ) ԱԿՇ-ն կարող է առավելություններ ունենալ[1]։
Կորոնար անգիոպլաստիկան առաջին անգամ ներկայացվել է 1977թվականին Շվեյցարիայում Անդրեաս Գրուենտցիգի կողմից։
Բժշկական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]PCI-ը հիմնականում օգտագործվում է փակված կորոնար զարկերակը բացելու և զարկերակային արյան հոսքը դեպի սրտի հյուսվածք վերականգնելու համար՝ առանց սրտի բաց վիրահատության։ Նեղացախ կամ խցանված կորոնար զարկերակ ունեցող հիվանդների դեպքում PCI-ը կարող է լինել արյան հոսքը վերականգնելու լավագույն տարբերակը, ինչպես նաև կանխելու ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը և մահը։ Այսօր PCI-ը սովորաբար ներառում է ստենտի տեղադրում՝ մետաղական ստենտ, դեղորայքով պատված ստենտ կամ լուծվող ստենտ։ Ստենտի օգտագործումը ցույց է տվել արդյունավետություն PCI-ից հետո առաջին երեք ամիսների ընթացքում, իսկ դրանից հետո զարկերակը կարող է ինքնուրույն բաց մնալ[2]։ Սա կարևոր պատճառ է բնական լուծվող ստենտեր մշակելու համար։
PCI օգտագործման նպատակահարմարությունը կախված է բազմաթիվ գործոններից։ PCI-ը կարող է տեղին լինել կայուն իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների համար, եթե նրանք ունեն որոշակի չափանիշներ, օրինակ` 50%-ից ավել որևէ կորոնար ստենոզը կամ դեղորայքային թերապիայի անարդյունավետությունը[3]։ Չնայած PCI-ը կարող է ավելի մեծ արդյունավետություն չցուցաբերել մահվան և սրտամկանի ինֆարկտի կանխարգելման հարցում, այն ավելի լավ է թեթևացնում ստենոկարդիայի ախտանշանները[4][5]։
Սուր կորոնար համախտանիշ ունեցող հիվանդների դեպքում PCI-ը կարող է տեղին լինել. ուղեցույցներն անընդհատ զարգանում են։ Սուր խցանումներով հիվանդների դեպքում, ինչպիսին է ST- էլևացիայով սրտամկանի ինֆարկտը (STEMI), PCI-ը կարող է կարևոր նշանակություն ունենալ գոյատևման համար, քանի որ այն նվազեցնում է մահերը, սրտամկանի ինֆարկտը և ստենոկարդիան՝ համեմատած դեղորայքի հետ[6]։ Այն հիվանդների մոտ, ովքեր ունեն առանց ST էլևացիայի սրտամկանի ինֆարկտ (nSTEMI) կամ անկայուն ստենոկարդիա դեղորայքով և/կամ PCI-ով բուժումը կախված է հիվանդի ռիսկի գնահատումից[7]։
PCI- ը՝ դեղորայքային թերապիայի հետ համատեղ կարող է նվազեցնել ատենոկարդիայի էպիզոդների թիվը մոտ 3 տարվա ընթացքում[8], սակայն չի նվազեցնում մահվան, սրտամկանի ինֆարկտի կամ հետագա միջամտությունների անհրաժեշտության ռիսկը[9]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորոնար անգիոպլաստիկան լայնորեն կիրառվում է և ունի մի շարք ռիսկեր[10], սակայն լուրջ բարդությունները հազվադեպ են։ Կորոնար անգիոպլաստիկան սովորաբար իրականացվում է ինվազիվ կաթետերային միջամտության միջոցով`ինվազիվ սրտաբանի կողմից[11]։
Անգիոպլաստիկայի ժամանակ հիվանդը սովորաբար արթուն է, և ընթացքում կարող է զգալ կրծքավանդակում անհանգստություն։ Հիվանդը մնում է արթուն, որպեսզի հնարավոր լինի հետևոլ հիվանդի ախտանիշներին։ Եթե ախտանիշները ցույց են տալիս, որ միջամտությունն առաջացնում է իշեմիա, սրտաբանը կարող է փոփոխել կամ դադարեցնել դրա մի մասը։ Հակաթրոմբոցիտարների միաժամանակյա օգտագործումը հաճախացնում է մուտքի զարկերակից արնահոսությունը։ Հետևաբար, որոշ կապտուկներ սպասելի են, բայց երբեմն կարող է ձևավորվել հեմատոմա։ Դա կարող է հետաձգել հիվանդանոցից դուրսգրումը, քանի որ զարկերակից հոսքը դեպի հեմատոմա կարող է շարունակվել (կեղծ անևրիզմա), ինչը վիրաբուժական միջամտություն է պահանջում։ Մաշկի պունկցիայի տեղում վարակումը և մուտքի զարկերակի դիսսեկցիան (պատռումը) հազվադեպ են։ Օգտագործված կոնտրաստ նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիան հնարավոր է, բայց նորագույն ագենտների շնորհիվ կրճատվել է։ Երիկամների ֆունկցիայի վատթարացումը կարող է առաջանալ նախապես գոյություն ունեցող երիկամների խնդիրների դեպքում, բայց դիալիզ պահանջող երիկամային անբավարարությունը հազվադեպ է։ Անոթային մուտքի բարդությունները ավելի քիչ տարածված են և պակաս լուրջ, երբ միջամտությունը կատարվում է ճաճանչային զարկերակի միջոցով[12]։
Ամենալուրջ ռիսկերն են մահ, կաթված, փորոքային ֆիբրիլյացիա (անկայուն փորոքային տախիկարդիան տարածված է), սրտամկանի ինֆարկտ և աորտայի շերտազատում։ Միջամտության ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց սրտամկանի ինֆարկտը տեղի է ունենում դեպքերի 0.3% -ում և կարող է պահանջել ԱԿՇ[13]։ Սրտամկանի վնասումը, որը բնութագրվում է կրեատինկինազա-MB-ի, տրոպոնին I-ի և տրոպոնին T-ի բարձրացմամբ կարող է առաջանալ մինչև 30% դեպքերում։ Բարձրացրած ֆերմենտները կապված են հետագա կլինիկական արդյունքների հետ, ինչպիսիք են մահվան ավելի մեծ ռիսկը, հետագա ՍԻ և կրկնակի ռեվասկուլյարիզացիայի անհրաժեշտություն[14][15]։ Անմիջապես ՍԻ-ից հետո իրականացվող անգիոպլաստիկան ունի կաթվածի առաջացման ռիսկ, բայց դա ավելի քիչ է, քան թրոմբոլիտիկ դեղորայքային թերապիայի հետևանքով կաթվածի ռիսկը։
Ինչպես սրտի հետ կապված ցանկացած միջամտություն, բարդությունները երբեմն, չնայած հազվադեպ, կարող են հանգեցնել մահվան։ Անգիոպլաստիկայի ժամանակ մահացության մակարդակը կազմում է 1,2%[16]։ Երբեմն կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ անգիոպլաստիկայի ժամանակ, քանի որ բալոնը կարճ ժամանակով փակում են սրտի արյան մատակարարումը։ Բարդությունների ռիսկը ավելի մեծ է[17], եթե առկա է
- 65 տարեկան և ավելի բարձր տարիք
- Երիկամների հիվանդություն կամ դիաբետ
- Եթե հիվանդը կին է
- Սրտի կծկողականության խանգարում
- Սրտի արտահայտված հիվանդություն կամ պաշարումներ
Միջամտության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալոնային անգիոպլաստիա տերմինը սովորաբար օգտագործվում է միջմաշկային կորոնար միջամտությունը նկարագրելու համար։ Թեև բալոնային անգիոպլաստիկան դեռևս կատարվում է որպես գրեթե բոլոր միջմաշկային կորոնար միջամտությունների մաս, հազվադեպ է իրականացվում միայնակ։
Միջմաշկային կորոնար միջամտության ընթացքում կատարված այլ ընթացակարգերը ներառում են.
- Ստենտի տեղադրում
- Պտտվող կամ լազերային աթերէկտոմիա
- Բրախիթերապիա (ռադիոակտիվ աղբյուրի օգտագործում ռեստենոզը կանխելու համար)
Անգիոպլաստիկայի կարգը սովորաբար բաղկացած է հետևյալ քայլերի մեծ մասից և իրականացվում է բժիշկներից, բժիշկ-օգնականներից, բուժքույրերից, ռադիոլոգներից և էնդովասկուլյար մասնագետներից կազմված թիմի կողմից.
- Մուտք ձեռքի ճաճանչային կամ ոտքի ազդրային զարկերակից։ Սա հաճախ կոչվում է միջմաշկային մուտք։
- Զարկերակային մուտքը ձեռք բերելուն պես, տեղադրվում է ուղղորդող ծածկույթ, որը բաց է պահում զարկերակը և օգնում է վերահսկել արնահոսությունը։
- Այս ծածկույթի միջով մղվում է երկար, ճկուն, փափուկ պլաստիկ խողովակ, որը կոչվում է «ուղղորդող կաթետեր»։ Ուղղորդող կաթետերի ծայրը տեղադրվում է կորոնար զարկերակի մուտքի մոտ։ Ուղղորդող կաթետերը նաև թույլ են տալիս ռադիո-անթափանց ներկանյութերը (սովորաբար յոդի վրա հիմնված) ներարկվել կորոնար զարկերակի մեջ, որպեսզի ախտահարման վիճակը և գտնվելու վայրը հնարավոր լինի հեշտությամբ գնահատել՝ օգտագործելով իրական ժամանակում ռենտգեն-վիզուալիզացիա։
- Ռենտգեն- վիզուալիզացիայի ընթացքում սրտաբանը գնահատում է կորոնար զարկերակի չափը և ընտրում է բալոնային կաթետերը և կորոնար ուղղորդող լարը, որոնք կօգտագործվեն միջամտության ընթացքում։ Արյան հոսքը պահպանելու համար տրվում է հեպարին։ Բիվալիրուդինը, երբ օգտագործվում է հեպարինի փոխարեն, ունի սրտամկանի ինֆարկտի ավելի բարձր ցուցանիշ, բայց արյունահոսության ավելի ցածր ռիսկ[18]։
- Կորոնար ուղղորդող լարը, որը ռադիո-անթափանց ճկուն ծայրահեղ բարակ մետաղալար է, տեղադրվում է ուղղորդող կաթետերի միջոցով կորոնար զարկերակի մեջ։ Իրական ժամանակում իրականացվող ռենտգեն հսկողության տակ սրտաբանը մետաղալարն անցկացնում է կորոնար զարկերակի միջով դեպի ստենոզի կամ խցանման վայր։ Լարի ծայրը այնուհետև անցնում է նեղացման հատվածով։ Սրտաբանը վերահսկում է լարի շարժը և ուղղությունը` զգուշորեն պտտելով այն ծայրը, որը գտնվում է դրսում։
- Մինչ լարը գտնվում է իր տեղում, այն գործում է որպես ուղի դեպի ստենոզ։ Ուղղորդող լարն անցկացվում է կաթետերի միջով։ Անգիոպլաստիկ կաթետերըը նրբորեն մղվում է առաջ, մինչև որ փչացած բալոնը գտնվի նեղացման ներսում։
- Այնուհետև բալոնը ճնշման տակ բացվում է, ինչի հետևանքով աթերոմատոզ վահանիկը սեղմվում է և զարկերակի լուսանցքը լայնանում է։
- Եթե ստենտը բալոնի վրա է, ապա այն բացվում է զարկերակի լուսանցքը ճիշտ դիրքում պահելու համար[19]։
Ստենտի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորագույն դեղորայքապատ ստենտերը ավանդական ստենտեր են, որոնք պատված են բջիջների բազմացումը կանխող դեղորայքով։ Հակապրոլիֆերատիվ դեղորայքն արտազատվում է աստիճանաբար և կանխում է հյւոսվածքների աճը, որը պատասխան է ստենտի տեղադրմանը։ Այս տիպի ստենտերը օգնում են կանխարգելել ստենտի կրկնակի խցանումը՝ կարգավորելով օրգանիզմի տեղային բորբոքային պատասխանը։ Առաջին երկու այս տիպի ստենտներն էին պակլիտաքսել և սիրոլիմ արտազատող ստենտերը։ Վերջին դեղորայքապատ ստենտերից են ռապամիցին, էվերոլիմ և զոտարոլիմ արտազատող ստենտերը։ Բիոլիմ A9 արտազատող ստենտի համար օգտագործվում են լուժվող պոլիմերներ[20]։
Այնուամենայնիվ 2006 թվականին հետազոտությունները ցույց տվեցին հնարավոր կապ դեղապատ ստենտերի և ուշացած ստենտ-թրոմբոզի միջև, որը թրոմբի առաջացումն է ստենտավորումից 1 կամ 2 տարի անց։ Ուշացած ստենտ-թրոմբոզը հանդիպում է 0.9% դեպքերում[21]։ Հակաթրոմբոցիտար դեղորայքով բուժման երկարացումը[7] և նորագույն սերնդի ստենտերը[22] նվազեցրել են այդ ռիսկերը։
Նոր սերնդի PCI տեխնոլոգիաները հնարավորինս նվազեցնում են ստենտ-թրոմբոզի հավանականությունը։ Որոշ դեղապատ ստենտերի արտադրողներ օգտագործվում են լուծվող պոլիմերներ՝ վստահ լինելով, որ մշտական ստենտերը բերում են երկարաժամկետ բորբոքման առաջացմանը։ Ավելի նոր հետազոտություններ ցույց են տվել, որ, օրինակ դիաբետ ունեցող անձանց մոտ դեղապատ ստենտի կիրառումը, հետագայում մեր մետաղական ստենտի օգտագործումեվ կարող է նվազեցնել ռեստենոզի ռիսկը[23]։
Ստենտի տեղադրումից հետո հիվանդը պիտի օգտագործի երկու հակաթրոմբոցիտար դեղորայք մի քանի մաիսների ընթացքում, թրոմբերի առաջացումը կանխելու համար։ Այդ ժամանկահատվածի իդելական երկարությունը դեռևս ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն ուղեցույցները խորհուրդ են տալիս շարունակել կրկնակի հակաթրոմբոցիտար թերապիան 12 ամիս, եթե հիվանդը չունի արնահոսության բարձր ռիսկ[24]։
Թրոմբի ասպիրացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնային PCI-ի դեպքում անգիոգրաֆիայով կարող է երևալ պսակային զարկերակում գտնվող թրոմբ։ Այս պահին չկա ապցուցողական հիմք, որ այդ թրոմբի ասպիրացիան լավացնում է ելքերը[25]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջմաշկային կորոնար անգիոպլաստիկան ամենահաճախ իրականացվող միջամտություններից է[26]։ 2001 թվականից 2011- ը ընկած ժամանակահատվածում, սակայն, նրա կատարման հաճախականությունը նվազել է 28%- ով[27]։
Համեմատություն ԱԿՇ- ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հետազոտություններ ցույց են տվել ԱԿՇ-ի առավելությունները բազմանոթային ախտահարումով մարդկանց մոտ մահվան և սրտամկանի ինաֆկտի կանխաման մեջ[28][29][30][31]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորոնար անգիոպլաստիկան, որը հայտնի է նաև, որպես միջմաշկային տրանսլյումինալ կորոնար անգգիոպլաստիկա անվամբ, առաջին անգամ իրականացվել է 1977 թվականին Անդրեա Գրուենցիգի կողմից։ Առաջին անգամ միջամտությունը կատարվել է 1977թ․ Սեպտեմբերի 16-ին Ցյուրիխում[32]։ Գրուենցիգի առաջին ուսանողը Մերիլ Քնուդցոն էր, ով 1981 թվականին ներկայացրեց միջամտությունը Կանադայում[33]։ Արդեն 1980թ․-ի վերջերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մեծ բժշկական կենտրոններ կատարում էին այս միջամտությունը։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առկա տվյալների, համարվում է, որ ստենտավորումից 3 ամիս անց զարկերակը արդեն չունի ստենտի անհրաժեշտությունը[34]։ ST էլևացիայով ինֆարկտից հետո ամբողջական ռեվասկուլյարիզացիան ավելի արդյունավետ է լուրջ սրտային միջադեպերի և մահացության նվազեցման հարցում, ինչպես նաև ավելի անվտանգ է[35]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Բժշկության Նոր Անգլիայի ամսագիրը (New England Journal of Medicine) տպագրեց COURAGE հետազոտության արդյունքները[36]։ Այս հետաքզոտությունը համեմատել էր սիմպտոմատիկ կայուն իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց մոտ ստենտավորումը և դեղորայքային թերապիան[36]։ Արդյունքները ցույց տվեցին, որ չկա տարբերություն մահացությունը նվազեցնելու մեջ, սակայն ստենտավորումը ավելի արագ էր բերում ախտանշանների թեթևացման։ Սրանից հետո տպագրվեցին առանձին դեպքերի նկարագրություններ, երբ բժիշկները ստենտավորել էին չափանիշներին չհամապատասխանող հիվանդների[37]։ 2014թ․-ի մետանալիզը ցույց տվեց, որ առկա է տարբերություն նոր սերնդի դեղապատ ստենտերի կիրառման դեպքում, որոնք դեռևս հասանելի չէին COURAGE հետազոտության անցկացման ժամանակ[38]։ Դրանից հետո հրապարակվել են միջմաշկային կորոնար միջամտության անհրաժեշտությանը վերաբերող ուղեցույցներ[39][40]։ IԴրա շնորհիվ ոչ անհրաժեշտ ստենտավորումների քանակը զգալիորեն նվազեց 2009-2014 թվականներին[41]։
2017 թվականին ORBITA հետազոտությունը[42] նույնպես առաջացրեց բազմաթիվ հակասություններ, քանզի հայտնաբերեց, որ ստենտավորման արդյունքում ախտանշանների ավելի լավ վերահսկումը ավելի շատ պլացեբո էֆեկտի արդյունք է[43][44]։
2019 թվականին ISCHEMIA հետազոտությունը[45] հաստատեց, որ ստենոկարդիայով հիվադնների մոտ ինվազիվ միջամտությունները չունեն առավելություններ դեղորայքային թերապիայի հանդեպ[46][47][48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Head, SJ; Milojevic, M; Daemen, J; Ahn, JM; Boersma, E; Christiansen, EH; Domanski, MJ; Farkouh, ME; Flather, M (2018 թ․ մարտի 10). «Mortality after coronary artery bypass grafting versus percutaneous coronary intervention with stenting for coronary artery disease: a pooled analysis of individual patient data» (PDF). Lancet. 391 (10124): 939–948. doi:10.1016/S0140-6736(18)30423-9. PMID 29478841.
- ↑ «Design principles and performance of bioresorbable polymeric vascular scaffolds». EuroIntervention. 5 (Suppl F): F15–22. 2009. doi:10.4244/EIJV5IFA3. PMID 22100671.
- ↑ EFC Guidelines 2014 (PDF)
- ↑ «Percutaneous coronary intervention versus optimal medical therapy in stable coronary artery disease: a systematic review and meta-analysis of randomized clinical trials». Circ Cardiovasc Interv. 5 (4): 476–490. 2012. doi:10.1161/CIRCINTERVENTIONS.112.970954. PMID 22872053.
- ↑ «2012 ACCF/AHA/ACP/AATS/PCNA/SCAI/STS guideline for the diagnosis and management of patients with stable ischemic heart disease: executive summary: a report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines, and the American College of Physicians, American Association for Thoracic Surgery, Preventive Cardiovascular Nurses Association, Society for Cardiovascular Angiography and Interventions, and Society of Thoracic Surgeons». J Am Coll Cardiol. 60 (24): 2564–2603. 2012. doi:10.1016/j.jacc.2012.07.012. PMID 23182124.
- ↑ «2013 ACCF/AHA guideline for the management of ST-elevation myocardial infarction: a report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines». Circulation. 127 (4): e362–425. 2013. doi:10.1161/CIR.0b013e3182742cf6. PMID 23247304.
- ↑ 7,0 7,1 «2014 AHA/ACC Guideline for the Management of Patients With Non-ST-Elevation Acute Coronary Syndromes: A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines». J Am Coll Cardiol. 64 (24): e139–228. 2014. doi:10.1016/j.jacc.2014.09.017. PMID 25260718.
- ↑ Gorenoi, V; Hagen, A (May 2014). «[Percutaneous coronary intervention in addition to optimal medical therapy for stabile coronary artery disease - a systematic review and meta-analysis]». Deutsche Medizinische Wochenschrift. 139 (20): 1039–45. doi:10.1055/s-0034-1369879. PMID 24801298.
- ↑ Pursnani, S.; Korley, F.; Gopaul, R.; Kanade, P.; Chandra, N.; Shaw, R. E.; Bangalore, S. (2012 թ․ օգոստոսի 7). «Percutaneous Coronary Intervention Versus Optimal Medical Therapy in Stable Coronary Artery Disease: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Clinical Trials». Circulation: Cardiovascular Interventions. 5 (4): 476–490. doi:10.1161/CIRCINTERVENTIONS.112.970954. PMID 22872053.
- ↑ UK's NHS endorsed 'Best Treatments' advice on 'clinical evidence for patients from the BMJ' on Coronary angioplasty and its
- ↑ Harold JG; Bass TA; Bashore TM; և այլք: (May 2013). «ACCF/AHA/SCAI 2013 Update of the Clinical Competence Statement on Coronary Artery Interventional Procedures: A Report of the American College of Cardiology Foundation/American Heart Association/American College of Physicians Task Force on Clinical Competence and Training (Writing Committee to Revise the 2007 Clinical Competence Statement on Cardiac Interventional Procedures)». Circulation. 128 (4): 436–72. doi:10.1161/CIR.0b013e318299cd8a. PMID 23658439.
- ↑ Jang JS; Jin HY; Seo JS; և այլք: (August 2012). «The transradial versus the transfemoral approach for primary percutaneous coronary intervention in patients with acute myocardial infarction: a systematic review and meta-analysis». EuroIntervention. 8 (4): 501–10. doi:10.4244/EIJV8I4A78. PMID 22581470.
- ↑ «Emergency coronary artery bypass surgery for percutaneous coronary interventions: changes in the incidence, clinical characteristics, and indications from 1979 to 2003». Journal of the American College of Cardiology. 46 (11): 2004–2009. 2005. doi:10.1016/j.jacc.2005.06.083. PMID 16325032.
- ↑ Califf RM; Abdelmeguid AE; և այլք: (1998). «Myonecrosis after revascularization procedures». J Am Coll Cardiol. 31 (2): 241–51. doi:10.1016/S0735-1097(97)00506-8. PMID 9462562.
- ↑ Tardiff BW; Califf R. M.; և այլք: (1999). «Clinical outcomes after detection of elevated cardiac enzymes in patients undergoing percutaneous intervention. IMPACT-II Investigators. Integrilin (eptifibatide) to Minimize Platelet Aggregation and Coronary Thrombosis-II». J Am Coll Cardiol. 33 (1): 88–96. doi:10.1016/S0735-1097(98)00551-8. PMID 9935014.
- ↑ «Decreasing in-hospital mortality of patients undergoing percutaneous coronary intervention with persistent higher mortality rates in women and minorities in the United States». J Invasive Cardiol. 22 (2): 58–60. 2010. PMID 20124588.
- ↑ «What Is Coronary Angioplasty?». National Health, Lung and Blood Institute. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Cavender, MA; Sabatine, MS (2014 թ․ օգոստոսի 16). «Bivalirudin versus heparin in patients planned for percutaneous coronary intervention: a meta-analysis of randomised controlled trials». Lancet. 384 (9943): 599–606. doi:10.1016/s0140-6736(14)61216-2. PMID 25131979.
- ↑ Abdulla, Dr. Abdulla M.. «Angioplasty». www.heartsite.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Claessen BE, Henriques JP, Dangas GD (2010). «Clinical studies with sirolimus, zotarolimus, everolimus, and biolimus A9 drug-eluting stent systems». Curr Pharm Des. 16 (36): 4012–24. doi:10.2174/138161210794454941. PMID 21208185.
- ↑ Mauri L, Hsieh WH, Massaro JM, Ho KK, D'Agostino R, Cutlip DE (2007). «Stent thrombosis in randomized clinical trials of drug-eluting stents». N Engl J Med. 356 (10): 1020–1029. doi:10.1056/NEJMoa067731. PMID 17296821.
- ↑ Palmerini T, Benedetto U, Biondi-Zoccai G, և այլք: (2015). «Long-Term Safety of Drug-Eluting and Bare-Metal Stents: Evidence From a Comprehensive Network Meta-Analysis». J Am Coll Cardiol. 65 (23): 2496–2507. doi:10.1016/j.jacc.2015.04.017. PMID 26065988.
- ↑ Mieres J, Fernandez-Pereira C, Risau G, և այլք: (2012). «One-year outcome of patients with diabetes mellitus after percutaneous coronary intervention with three different revascularization strategies: results from the Diabetic Argentina Registry (DEAR)». Cardiovasc Revasc Med. 13 (5): 265–271. doi:10.1016/j.carrev.2012.06.001. PMID 22796496.
- ↑ Levine GN, Bates ER, Blankenship JC, և այլք: (2011). «2011 ACCF/AHA/SCAI guideline for percutaneous coronary intervention: a report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines and the Society for Cardiovascular Angiography and Interventions». Circulation. 124 (23): e574–e651. doi:10.1161/CIR.0b013e31823ba622. PMID 22064601.
- ↑ Jolly, Sanjit S.; James, Stefan; Džavík, Vladimír; Cairns, John A.; Mahmoud, Karim D.; Zijlstra, Felix; Yusuf, Salim; Olivecrona, Goran K.; Renlund, Henrik; Gao, Peggy; Lagerqvist, Bo; Alazzoni, Ashraf; Kedev, Sasko; Stankovic, Goran; Meeks, Brandi; Frøbert, Ole (2017 թ․ հունվարի 10). «Thrombus Aspiration in ST-Segment–Elevation Myocardial InfarctionClinical Perspective». Circulation. 135 (2): 143–152. doi:10.1161/CIRCULATIONAHA.116.025371. PMID 27941066.
- ↑ Weiss AJ, Elixhauser A, Andrews RM (February 2014). «Characteristics of Operating Room Procedures in U.S. Hospitals, 2011». HCUP Statistical Brief #170. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality.
- ↑ Weiss AJ, Elixhauser A (March 2014). «Trends in Operating Room Procedures in U.S. Hospitals, 2001—2011». HCUP Statistical Brief #171. Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Sipahi I, Akay MH, Dagdelen S, Blitz A, Alhan C (2014). «Coronary artery bypass grafting vs percutaneous coronary intervention and long-term mortality and morbidity in multivessel disease: meta-analysis of randomized clinical trials of the arterial grafting and stenting era». JAMA Intern Med. 174 (2): 223–230. doi:10.1001/jamainternmed.2013.12844. PMID 24296767.
- ↑ Stroupe KT, Morrison DA, Hlatky MA, Barnett PG, Cao L, Lyttle C, Hynes DM, Henderson WG (September 2006). «Cost-effectiveness of coronary artery bypass grafts versus percutaneous coronary intervention for revascularization of high-risk patients». Circulation. 114 (12): 1251–1257. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.570838. PMID 16966588.
- ↑ Osnabrugge RL, Magnuson EA, Serruys PW, Campos CM, Wang K, van Klaveren D, Farooq V, Abdallah MS, Li H, Vilain KA, Steyerberg EW, Morice MC, Dawkins KD, Mohr FW, Kappetein AP, Cohen DJ (2015). «Cost-effectiveness of percutaneous coronary intervention versus bypass surgery from a Dutch perspective». Heart. 101 (24): 1980–8. doi:10.1136/heartjnl-2015-307578. PMID 26552756.
- ↑ Zhang Z, Kolm P, Grau-Sepulveda MV, Ponirakis A, O'Brien SM, Klein LW, Shaw RE, McKay C, Shahian DM, Grover FL, Mayer JE, Garratt KN, Hlatky M, Edwards FH, Weintraub WS (2015). «Cost-effectiveness of revascularization strategies: the ASCERT study». J. Am. Coll. Cardiol. 65 (1): 1–11. doi:10.1016/j.jacc.2014.09.078. PMC 5697906. PMID 25572503.
- ↑ Meier B, Bachmann D, Lüscher T (February 2003). «25 years of coronary angioplasty: almost a fairy tale». Lancet. 361 (9356): 527. doi:10.1016/S0140-6736(03)12470-1. PMID 12583964.
- ↑ «Foothills Interventional Cardiology Service». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Oberhauser JP, Hossainy S, Rapoza RJ (2009). «Design principles and performance of bioresorbable polymeric vascular scaffolds». EuroIntervention. 5 (Suppl F): F15–22. doi:10.4244/EIJV5IFA3. PMID 22100671.
- ↑ Nguyen, An Vu; Thanh, Le Van; Kamel, Mohamed Gomaa; Abdelrahman, Sara Attia Mahmoud; EL-Mekawy, Mohamed; Mokhtar, Mohamed Ashraf; Ali, Aya Ashraf; Hoang, Nam Nguyen Nho; Vuong, Nguyen Lam (2017 թ․ հունիսի 11). «Optimal percutaneous coronary intervention in patients with ST-elevation myocardial infarction and multivessel disease: An updated, large-scale systematic review and meta-analysis». International Journal of Cardiology (English). 0: 67–76. doi:10.1016/j.ijcard.2017.06.027. ISSN 0167-5273. PMID 28647440.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 36,0 36,1 Boden, W. E.; O'Rourke, R. A.; Teo, K. K.; Hartigan, P. M.; Maron, D. J.; Kostuk, W. J.; Knudtson, M.; Dada, M.; Casperson, P.; Harris, C. L.; Chaitman, B. R.; Shaw, L.; Gosselin, G.; Nawaz, S.; Title, L. M.; Gau, G.; Blaustein, A. S.; Booth, D. C.; Bates, E. R.; Spertus, J. A.; Berman, D. S.; Mancini, G. B. J.; Weintraub, W. S.; Courage Trial Research, G. (2007). «Optimal Medical Therapy with or without PCI for Stable Coronary Disease». New England Journal of Medicine. 356 (15): 1503–1516. doi:10.1056/NEJMoa070829. PMID 17387127.
- ↑ «Dr. Mark Midei Found Liable Of Breaching Standard Care». cbslocal.com. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Windecker, S.; Stortecky, S.; Stefanini, G. G.; daCosta, B. R.; Rutjes, A. W.; Di Nisio, M.; Siletta, M. G.; Maione, A.; Alfonso, F.; Clemmensen, P. M.; Collet, J.-P.; Cremer, J.; Falk, V.; Filippatos, G.; Hamm, C.; Head, S.; Kappetein, A. P.; Kastrati, A.; Knuuti, J.; Landmesser, U.; Laufer, G.; Neumann, F.-J.; Richter, D.; Schauerte, P.; Sousa Uva, M.; Taggart, D. P.; Torracca, L.; Valgimigli, M.; Wijns, W.; Witkowski, A.; Kolh, P.; Juni, P. (2014). «Revascularisation versus medical treatment in patients with stable coronary artery disease: network meta-analysis». BMJ. 348 (jun23 8): g3859. doi:10.1136/bmj.g3859. ISSN 1756-1833. PMC 4066935. PMID 24958153.
- ↑ American College of Cardiology. «Five Things Physicians and Patients Should Question» (PDF). Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation. American College of Cardiology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Patel, M. R.; Dehmer, G. J.; Hirshfeld, J. W.; Smith, P. K.; Spertus, J. A. (2009). «ACCF/SCAI/STS/AATS/AHA/ASNC 2009 Appropriateness Criteria for Coronary Revascularization». Journal of the American College of Cardiology. 53 (6): 530–553. doi:10.1016/j.jacc.2008.10.005. PMID 19195618.
- ↑ Desai, Nihar R.; Bradley, Steven M.; Parzynski, Craig S.; Nallamothu, Brahmajee K.; Chan, Paul S.; Spertus, John A.; Patel, Manesh R.; Ader, Jeremy; Soufer, Aaron; Krumholz, Harlan M.; Curtis, Jeptha P. (2015). «Appropriate Use Criteria for Coronary Revascularization and Trends in Utilization, Patient Selection, and Appropriateness of Percutaneous Coronary Intervention». JAMA. 314 (19): 2045–53. doi:10.1001/jama.2015.13764. ISSN 0098-7484. PMC 5459470. PMID 26551163.
- ↑ Al-Lamee, Rasha; Thompson, David; Dehbi, Hakim-Moulay; Sen, Sayan; Tang, Kare; Davies, John; Keeble, Thomas; Mielewczik, Michael; Kaprielian, Raffi; Malik, Iqbal S.; Nijjer, Sukhjinder S. (2018 թ․ հունվարի 6). «Percutaneous coronary intervention in stable angina (ORBITA): a double-blind, randomised controlled trial». The Lancet (English). 391 (10115): 31–40. doi:10.1016/S0140-6736(17)32714-9. ISSN 0140-6736. PMID 29103656.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ORBITA Continues to Surprise: 85% of Sham Arm Opted for PCI When Trial Ended». TCTMD.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Kolata, Gina (2017 թ․ նոյեմբերի 2). «'Unbelievable': Heart Stents Fail to Ease Chest Pain». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Maron, David J.; Hochman, Judith S.; O’Brien, Sean M.; Reynolds, Harmony R.; Boden, William E.; Stone, Gregg W.; Bangalore, Sripal; Spertus, John A.; Mark, Daniel B.; Alexander, Karen P.; Shaw, Leslee (2018 թ․ հուլիսի 1). «International Study of Comparative Health Effectiveness with Medical and Invasive Approaches (ISCHEMIA) trial: Rationale and design». American Heart Journal. 201: 124–135. doi:10.1016/j.ahj.2018.04.011. ISSN 0002-8703. PMC 6005768. PMID 29778671.
- ↑ «The ISCHEMIA Trial -- Cardiology Changes Today». Medscape. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Our take: What the big new study on stents means for hospitals». www.advisory.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Kolata, Gina (2019 թ․ նոյեմբերի 16). «Surgery for Blocked Arteries Is Often Unwarranted, Researchers Find». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.