Միջազգային վարպետ
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ | |
Պարգևատրող | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Նախորդ | • Վարպետության թեկնածու • ՖԻԴԵ-ի վարպետ | |
Հաջորդ | • գրոսմայստեր | |
Օգտագործող | Շախմատի միջազգային ֆեդերացիա |
Միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի կողմից շախմատիստներին շնորհվող կոչում։ Տրվում է տղամարդ և կին շախմատիստներին 1950 թվականից՝ սահմանված նորմատիվային պահանջները կատարելու համար։ Կոչումը տրվում է ցմահ. եթե շախմատիստը լրացնում է գրոսմայստերի ավելի բարձր կոչումը, ապա նա սկսում է կրել այդ կոչումը։
Կոչումը ստանալու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումը ստանալու համար շախմատիստը պետք է երեք անգամ լրացնի միջազգային վարպետի նորմա և նրա Էլոյի գործակիցը պետք է գերազանցի 2400-ը։
«Միջազգային վարպետ» կոչումը միջանկյալ է ՖԻԴԵ-ի վարպետի և գրոսմայստերի միջև։ Սակայն գրոսմայստերի կոչում ստանալու համար պարտադիր չէ լինել միջազգային վարպետ։ Համապատասխան հաջողության դեպքում շախմատիստին կարող է անմիջապես շնորհվել գրոսմայստերի կոչում՝ շրջանցելով միջանկյալ կոչումը։ Սակայն այդպիսի դեպքերն աշխարհում եզակի են. Լարրի Քրիստիանսեն, Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ։
2010 թվականին աշխարհում կար 2876 միջազգային վարպետ։
Հայ միջազգային վարպետները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերից առաջինը միջազգային վարպետի կոչում ստացել է Հենրիկ Գասպարյանը (1950)։ Նա նաև աշխարհում այդ կոչմանն արժանացած առաջին շախմատիստների շարքում է։
1952 թվականին այդ կոչմանն արժանացել է Տիգրան Պետրոսյանը։
Հայաստանաբնակ շախմատիստներից առաջինը միջազգային վարպետի կոչմանն արժանացել է Էդուարդ Մնացականյանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]