Միշել Ռուբիրոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Ռուբիրոլա
 
Կուսակցություն՝ Կանաչներ և «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝ Marseille Faculty of Medical and Paramedical Sciences?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և professions libérales et assimilés
Ծննդյան օր հուլիսի 28, 1956(1956-07-28)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Քաղաքացիություն  Ֆրանսիա[2]
 
Կայք՝ michelerubirola.fr

Միշել Ռուբիրոլա (ֆր.՝ Michèle Rubirola, հուլիսի 28, 1956(1956-07-28)[1], Մարսել), ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ, «Եվրոպա Բնապահպանություն Կանաչներ» կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ (2020 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ռուբիրոլան ծնվել է 1956 թվականին Մարսելում՝ Իտալիայից և Իսպանիայից ներգաղթածների ընտանիքում։ Ծնողներից վերցրել է մարքսիստական-լենինյան գաղափարախոսության համախոհությունը, 1970-ական թվականներից քաղաքական ակտիվիստուհի է, բայց պատանեկության տարիներին զբաղվել է նաև սպորտով. խաղացել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կանանց ֆուտբոլային թիմում։ Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[3]։

2002 թվականին միացել է «Կանաչների» շարժմանը, 2008 թվականին ընտրվել է Մարսելի շրջաններից մեկի խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության դեպարտամենտի խորհրդի անդամ, 2020 թվականի հունվարին գլխավորել է «Մարսելյան գարուն» կոալիցիան[4]։

2020 թվականի մարտի 15-ին Մարսելում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլում «Ձախ ուժերի միություն» Ռուբիրոլան հաղթել է 23,44% արդյունքով, իսկ հունիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում նրա գլխավորած ԵԷԿ կոալիցիան, սոցիալիստները, կոմունիստները և «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 39,9 %-ը՝ առաջ անցնելով հանրապետական Մարտին Վասալի գլխավորած դաշինքից (29,8 %) և Ազգային ճակատի ազգայնականների ներկայացուցիչ Ստեֆան Ռավիեից (19,8 %)[5]։

2020 թվականի հուլիսի 4-ին մունիցիպալ խորհրդի պատգամավորները ձայների մեծամասնությամբ՝ 51-ը 41-ի դեմ, որը ներկայացվել է հանրապետական Գի Տեսիերի դեմ, Միշել Ռուբիրոլային ընտրել են Մարսելի նոր քաղաքապետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. French National Directory of Representatives, 13 July 2020 — 2020.
  3. Coralie Bonnefoy (2020 թ․ հունիսի 29). «Municipales 2020 : à Marseille, Michèle Rubirola, l'écologiste inattendue» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Séverine Cazes (2020 թ․ հունիսի 29). «Municipales : Michèle Rubirola, celle qui a placé la gauche en tête à Marseille» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Résultats municipales à Marseille : Michèle Rubirola (Union de la gauche) élue» (ֆրանսերեն). RTL. 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Sophie de Ravinel (2020 թ․ հուլիսի 4). «Michèle Rubirola, celle qui rend Marseille à la gauche» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռուբիրոլա» հոդվածին։