Միշել Ռուբիրոլա
Միշել Ռուբիրոլա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կանաչներ (2010) և «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» |
---|---|
Կրթություն՝ | Marseille Faculty of Medical and Paramedical Sciences? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ և professions libérales et assimilés |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1956[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | michelerubirola.fr |
Միշել Ռուբիրոլա (ֆր.՝ Michèle Rubirola, հուլիսի 28, 1956[1], Մարսել), ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ, «Եվրոպա Բնապահպանություն Կանաչներ» կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ (2020 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միշել Ռուբիրոլան ծնվել է 1956 թվականին Մարսելում՝ Իտալիայից և Իսպանիայից ներգաղթածների ընտանիքում։ Ծնողներից վերցրել է մարքսիստական-լենինյան գաղափարախոսության համախոհությունը, 1970-ական թվականներից քաղաքական ակտիվիստուհի է, բայց պատանեկության տարիներին զբաղվել է նաև սպորտով. խաղացել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կանանց ֆուտբոլային թիմում։ Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[3]։
2002 թվականին միացել է «Կանաչների» շարժմանը, 2008 թվականին ընտրվել է Մարսելի շրջաններից մեկի խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության դեպարտամենտի խորհրդի անդամ, 2020 թվականի հունվարին գլխավորել է «Մարսելյան գարուն» կոալիցիան[4]։
2020 թվականի մարտի 15-ին Մարսելում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլում «Ձախ ուժերի միություն» Ռուբիրոլան հաղթել է 23,44% արդյունքով, իսկ հունիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում նրա գլխավորած ԵԷԿ կոալիցիան, սոցիալիստները, կոմունիստները և «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 39,9 %-ը՝ առաջ անցնելով հանրապետական Մարտին Վասալի գլխավորած դաշինքից (29,8 %) և Ազգային ճակատի ազգայնականների ներկայացուցիչ Ստեֆան Ռավիեից (19,8 %)[5]։
2020 թվականի հուլիսի 4-ին մունիցիպալ խորհրդի պատգամավորները ձայների մեծամասնությամբ՝ 51-ը 41-ի դեմ, որը ներկայացվել է հանրապետական Գի Տեսիերի դեմ, Միշել Ռուբիրոլային ընտրել են Մարսելի նոր քաղաքապետ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ French National Directory of Representatives, 13 July 2020 — 2020.
- ↑ Coralie Bonnefoy (2020-06-29)։ «Municipales 2020 : à Marseille, Michèle Rubirola, l’écologiste inattendue» (ֆրանսերեն)։ La Croix։ Վերցված է 2020-08-19
- ↑ Séverine Cazes (2020-06-29)։ «Municipales : Michèle Rubirola, celle qui a placé la gauche en tête à Marseille» (ֆրանսերեն)։ Le Parisien։ Վերցված է 2020-08-19
- ↑ «Résultats municipales à Marseille : Michèle Rubirola (Union de la gauche) élue» (ֆրանսերեն)։ RTL։ 2020-06-29։ Վերցված է 2020-08-19
- ↑ Sophie de Ravinel (2020-07-04)։ «Michèle Rubirola, celle qui rend Marseille à la gauche» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2020-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարսելի քաղաքապետը քաղաքի պատմության մեջ առաջին անգամ կին է ընտրվել»։ ТАСС։ 2020-07-04։ Վերցված է 2020-08-19