Jump to content

Միշել Բուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Բուկե
ֆր.՝ Michel Bouquet
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էապրիլի 13, 2022(2022-04-13)[5][4][6] (96 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4]
ԳերեզմանCimetière d'Étais-la-Sauvin[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Մասնագիտությունդերասան, մանկավարժ և կինոդերասան
ԱմուսինAriane Borg? և Juliette Carré?
Պարգևներ և
մրցանակներ
 Michel Bouquet Վիքիպահեստում

Միշել Բուկե (նոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] - ապրիլի 13, 2022(2022-04-13)[5][4][6], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։ 1947 թվականից սկսած նկարահանվել է ավելի քան 90 կինոնկարներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Բուկեն ծնվել է 1925 թվականին՝ Փարիզում։ Օկուպացիայի տարիներին հորը ձերբակալում են։ Միշելը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում արվեստից հեռու գործերով։ 1942 թվականին ավարտում է Փարիզի Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիան։ Թատրոնում առաջին անգամ հանդես է գալիս «Կալիգուլա» ներկայացման մեջ։ Այդ օրվանից դերասանը իրեն նվիրում է թատրոնին` կինոյում նկարահանվելը համարելով դրամ վաստակելու միջոց։ Կինոյում առաջին 20 տարին Բուկեին հաջողություն չբերեցին, և միայն Կլոդ Շաբրոլի «Անհավատարիմ կինը» կինոնկարից հետո հանդիսատեսը նրան գնահատեց։ 1977 թվականին ստանում է Դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիայում պրոֆեսորի գիտական աստիճան և ընդունում ամբիոնը Ժուլիեն Բարտոյից։ Սա նպաստում է Միշել Բուկեի` կինոյից հեռանալու որոշմանը։ Այժմ քիչ, բայց նկարահանվում է, և նրա հազվագյուտ դերերը հիմնականում մրցանակներ են ստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բուկե» հոդվածին։