Մին Շվե
Մին Շվե | |
Կուսակցություն՝ | Union Solidarity and Development Party? |
---|---|
Կրթություն՝ | Defence Services Academy? |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, սպա և զորավար |
Ազգություն | բամար |
Դավանանք | Թհերավադա և բուդդայականություն |
Ծննդյան օր | մայիսի 24, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Mandalay, Մյանմա |
Քաղաքացիություն | Մյանմա |
Ամուսին | Khin Thet Htay? |
Մին Շվե (բիրմաներեն՝ မြင့်ဆွေ, մայիսի 24, 1951, Mandalay, Մյանմա[1]), բիրմացի քաղաքական գործիչ, ռազմական հեղաշրջման արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահ։ 2011 թվականի մարտի 30-ից 2016 թվականի մարտի 30-ը զբաղեցրել է Յանգոն նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը, ինչից հետո երդմնակալել է իբրև Մյանմայի փոխնախագահ, իսկ 2018 թվականի մարտի 21-30-ը իրականացրել է երկրի նախագահի պարտականությունները։ Էթնիկական առումով Մին Շվեն մոն է, իսկ մասնագիտությամբ՝ նախկին ռազմական սպա[2][3]։
Ռազմական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին՝ 15-րդ հավաքի շրջանակներում, ավարտել է Պաշտպանական ծառայությունների ակադեմիան[4]։ 1997 թվականին դարձել է բրիգադի գեներալ և 11-րդ թեթև հետևակային դիվիզիայի հրամանատարը։ Չորս տարի անց նշանակվել է հարավ-արևելյան հրամանատարության հարամանատար և ընդգրկվել Խաղաղության և զարգացման պետական խորհրդի կազմում։ Ավելի ուշ դարձել է գեներալ-մայոր։
2004 թվականին Կհին Նյունի ձերբակալությունից հետո Մին Շվեն դարձել է ռազմական անվտանգության կառավարման ղեկավար[5]։ 2006 թվականի հունվարին ղեկավարել է Հատուկ գործողությունների հինգերորդ բյուրոն։
Ճապոնական ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնում Մին Շվեն ձերբակալել է Նե Վինի ընտանիքի անդամներին 2002 թվականի ենթադրյալ հեղաշրջումից հետո, երբ դավադրությունը բացահայտվել է։ 2004 թվականին ձերբակալել է Կհին Նյունին և նրա զինակիցներին, 2007 թվականին՝ Զաֆրանե հեղափոխությունից հետո, փոփոխություններ է իրականացրել ռազմական հետախուզությունում։ «Նարգիս» ցիկլոնից հետո նրա գործողությւոնները ենթարկվել են քննադատությունների[6]։
Քաղաքական գործուենություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխնախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 11-ին ռազմական նախարարների ֆրակցիան Միության հավաքի ժամանակ Մին Շվեին առաջադրել է Մյանմայի փոխնախագահի պաշտոնում։ 2016 թվականի մարտի 15-ին նա ստացել է 213 ձայն, ինչից հետո դարձել է Թխին Չժոյի գրասենյակի առաջին փոխնախագահը[7]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին։
Ժամանակավոր նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի փետրվարի 1-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում, նշանակվել է Մյանմայի ժամանակավոր նախագահի պաշտոնում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lt Gen Myint Swe». Alternative Asean Network on Burma. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «ဒုသမ္မတအဖြစ် ရွေးချယ်တင်မြှောက်ခံရသူတို့၏ ကိုယ်ရေးအချက်အလက် အကျဉ်း». 2016 թ․ մարտի 12. Արխիվացված է 12.3.16.pdf օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «CONSOLIDATED LIST OF FINANCIAL SANCTIONS TARGETS IN THE UK». Her Majesty's Treasury. UK Government. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Lwin, Min (2008 թ․ հունիսի 27). «Lt-Gen Myint Swe: Future No 2?». The Irrawaddy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «MYINT SWE». www.altsean.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Myint Swe Nominated as New Vice-President (10 July 2012)». www.irrawaddy.org. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Myanmar military picks hardliner Myint Swe to work with Suu Kyi's proxy president». South China Morning Post. 2016 թ․ մարտի 11.
- ↑ В Мьянме назначили временного президента после госпереворота